Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դարպասում թեժ մրցակցություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Լոռու մարզի Դարպաս գյուղում, տոները հազիվ ավարտված, գյուղապետ կընտրեն: Հունվարի 3-ին այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դարպասի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածուներ, որոնցից երեքը հանրապետական են, մեկը՝ անկուսակցական: ՀՀԿ-ից են Արմեն Ալոյանը, Անուշավան Ավետյանը, Աղասի Թովմասյանը, անկուսակցական՝ Կարեն Դոդոռյանը:

Նրանցից երկուսն ունեն մշտական աշխատանք: Անուշավան Ավետյանը համայնքի աշխատակազմի ղեկավարն է, Աղասի Թովմասյանը՝ Դարպասի միջնակարգ դպրոցի փոխտնօրենը: Չորս թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Երեկ՝ ժամը 18.00-ին, ավարտվել է ինքնաբացարկի ժամկետը եւ թեկնածուների թիվն այլեւս չի կարող նվազել:

Թե ամանորյա խումհարից հետո ում կընտրեն դարպասցիները, պարզ կդառնա քվեարկությունից հետո:

Դարպասում բնակչության թիվը 1992 է: Գյուղը հին է, ինչի մասին վկայում են գյուղի գերեզմանատան սեւ տուֆից կերտված սալաքարերի վրայի փորագրությունները: Գյուղը գտնվում է հանրապետության հյուսիսարեւմտյան մասում՝ Մայմեխ լեռան (3081մ) արեւմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4 կմ դեպի արեւմուտք: Կլիման բարեխառն է.ամռանը մեղմ` առավելագույն ջերմաստիճանը +33C, ձմեռը տեւում է 5 ամիս՝ մինչեւ -20C ցուրտ: Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 1370 մ է: Համայնքում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ եւ այգեգործությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Առանձին տարիներ գարնան ցրտահարությունից եւ ամռան կարկտահարումից տուժում են այգիները եւ ցանքատարածությունները, որի պատճառով լինում է 60-70%-անոց բերքի կորուստ:

Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց՝ վերջին տարիներին վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 270 աշակերտ: Դպրոցն ունի 33 աշխատատեղ, որից` 22 ուսուցիչ, 1 ուսուցչին բաժին է ընկնում 12 աշակերտ: Անմխիթար վիճակում է դպրոցի խմելու ջրի ցանցը, որն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Համայնքն ունի 1 մշակույթի տուն, որը գործում է ժամանակավոր տնակային պայմաններում, չնայած դրան, համայնքը միշտ էլ կազմակերպում է հասարակական միջոցառումներ: Գործող գրադարանը, որը գործում է տնակային ոչ բավարար պայմաններում, ունի 3016 անուն գիրք: Մարզահրապարակ չունենալու պատճառով երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից: Գյուղում գործում է մեկ բուժկետ, որը գտնվում է տնակում` անմխիթար վիճակում: Չկա համապատասխան գույք եւ սարքավորում: Բուժկետն ունի երկու աշխատող:

Գագիկ Աղբալյան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը