Լևոն Տեր-Պետրոսյանի հարսն արձագանքում է իր ամուսնալուծության մասին լուրերին
ԲԼՈԳԼիլիթ Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։
Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր



