ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի բարեկամ Ռուսաստանին. Խաչիկ Ասրյան
ԲԼՈԳՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի բարեկամ Ռուսաստանին
ԱՄՆ, ՆԱՏՕ (Թուրքիա), Ուկրաինա և Ռուսաստան հակամարտության այս թեժ ժամանակահատվածում է, որ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ, եթե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի (Թուրքիայի), Ուկրաինայի կողմից պատերազմական գործողություններ սկսվեն Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ, ապա Հայաստանի իշխանությունը անվերապահ աջակցություն կցուցաբերի Հայաստանի դարավոր բարեկամ Ռուսաստանին:
Ավելին, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս ժամանակահատվածում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին համահիմնադիր է դառնում Միութենական պետության ստեղծման գործում:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
Հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



