Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևյան հերթական «խաղաղության նախաձեռնությունը». ժամանակն աշխատում է Երևանի օգտին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն իր «Ինչո՞ւ է Ալիևին անհապաղ պատերազմ պետք Հայաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը, ստուգելով Աղդամի մզկիթի վերականգնման աշխատանքների ընթացքը, անսպասելիորեն և միանգամայն վերջնագրային տեսքով հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պարտավոր են խաղաղության պայմանագիր կնքել և հաստատել «խորհրդային սահմանները»:

Նրա խոսքով, դրան «պետք է նպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։ Հակառակ դեպքում, Իլհամ Հեյդար օղլուն խոստացել է «պատասխան տալ այն ռևանշիստական ուժերին, որոնք այսօր գլուխ են բարձրացնում Հայաստանում»։ Նման «խաղաղության նախաձեռնությունները» զարմացնում են թեկուզ միայն այն պատճառով, որ սպառնալիքը, թեկուզ քողարկված, ուղղված է նաև Լեռնային Ղարաբաղի ռուս զինվորների դեմ։ Թվում է, թե մինչև 2025 թվականը, քանի դեռ գործում է ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, այդ երկրի վրա պետք է փխրուն խաղաղություն լինի։ Ժամանակին հույս կար, որ հակամարտությունը սառեցվել է։ Սակայն վերջերս Ալիևն ակնհայտորեն խառնում է իրավիճակը՝ դրանով իսկ խարխլելով Պուտինի՝ որպես Արցախում անվտանգության երաշխավորի հեղինակությունը։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ջնջել 44-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված» տարածքում գտնվող կրոնական վայրերի հայերեն գրությունները։

Բաքուն, փաստորեն, անհիմն կերպով սկսել է ապացուցել, որ տեղի եկեղեցիներն ի սկզբանե Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են, որը հնագույն թագավորություն է եղել ներկայիս Ադրբեջանի տարածքում: Նույնիսկ որոշ ադրբեջանցիներ են հասկանում, որ դա սադրիչ քաղաքականություն է, որը գործնականում տեղ չի թողնում Երևանին հակամարտությունը լուծելու համար։ Վստահաբար կարելի է ասել, որ Բաքուն ցանկանում է արմատախիլ անել ամբողջ հայությունը Ղարաբաղում։ Հաշվի առնելով հայության համար արցախյան տաճարների, առաջին հերթին՝ Դադիվանքի պատմական արժեքը, Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը չի համաձայնի դրանից հետո իր ստորագրությունը դնել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի տակ։

Կրկնենք, որ անգամ հենց Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր պաշտոնական Բաքվի նման քայլերի մեջ պետական տրամաբանություն չեն տեսնում։ Այո, նրանք քիչ են, քանի որ Ալիևի հասցեին ցանկացած քննադատություն դիտվում է որպես «աշխատանք թշնամական հատուկ ծառայության համար»: Իսկ ընդհանրապես, Բաքվի հակաարցախյան գործողությունները և Ալիևի թշնամական հռետորաբանությունը Հայաստանում ընկալվում են որպես ապացույց այն բանի, որ «խաղաղ համակեցության» ցանկացած հեռանկար հղի է անդառնալի հետևանքներով։

Ալիևի մասին կարելի է մտածել այն ամենը, ինչ ուզում ես, բայց նա հաստատ հիմար քաղաքական գործիչ չէ, և նրա քայլերը արցախյան եկեղեցիների դեմ արվել են միայն Երևանի հետ խաղաղ բանակցությունները խաթարելու և միաժամանակ դրանում հայերին մեղադրելու համար։ Հատկանշական է, որ խորհրդային սահմանների փոխադարձ ճանաչման վերջնագրային պահանջը, ընդ որում՝ ադրբեջանական զինուժի հրացանների ներքո, համընկել է Անկարայի կողմից «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի հաստատման հետ, որը ստորագրվել էր դեռ 2021 թվականի հունիսի 15-ին։

Ադրբեջանում այդ փաստաթուղթն արդեն իսկ անվանել են ռազմավարական, թեև պարզ է, որ թուրքերը ձգձգել են դրա հաստատումը խորհրդարանում։ Այսինքն, տեսականորեն ադրբեջանցիները չպետք է վախենան ռևանշից, քանի որ ենիչերիների հետնորդները միշտ օգնության կգան իրենց «եղբայրներին»։ Բայց եթե դիմենք սկզբնաղբյուրին, ապա պարզվում է, որ Էրդողանը դա չի խոստացել։ Հռչակագրում ասվում է. «Եթե կողմերից մեկի կարծիքով, երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիք կամ ագրեսիա կլինի նրա անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ միջազգային ճանաչված սահմաններով, ապա կողմերը համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն և այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար նախաձեռնություններ կձեռնարկեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան, միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»:

Բայց հիմա Հայաստանն ու Թուրքիան առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման և ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ։ Այդ ամենն, իհարկե, կտրականապես դուր չի գալիս Ալիևին, որը բազմիցս փորձել է ապացուցել իր «եղբայր» Էրդողանին, որ մինչև չլինի խստորեն Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագիր, ավելի լավ կլինի, որ Անկարան գործ չունենա Երևանի հետ։ Կարծես թե Իլհամ Հեյդար օղլուն այնքան էլ գոհ չէ 44-օրյա պատերազմի արդյունքներից, ավելին՝ վախենում է հայկական ռևանշից։ Հայերը, ըստ ամենայնի, անհրաժեշտ հետևություններ են արել 44-օրյա պատերազմից, և մինչև 2025 թվականը, անկասկած, կսովորեն խոցել թուրքական բայրաքթարները։

Մինչդեռ առանց անօդաչու թռչող սարքերի աջակցության, ըստ ամերիկյան կողմի, հավանական է, որ պարտվողները լինեն ադրբեջանցիները։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը, որն, ի դեպ, օվկիանոսից այն կողմ լայն հեղինակություն էր, Ալիևի բանակի՝ Ղարաբաղ ներխուժման նախօրեին ասել է. «Մեր ռազմական հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ կհաղթեն հայերը, եթե գործը հասնի լուրջ բախումներին»: Ավելի ուշ նա բացատրել է իր սխալ կանխատեսումը նրանով, որ թերագնահատել է հարվածային դրոնները։ Հիմա ժամանակն աշխատում է Երևանի օգտին, ինչը չի կարող չվախեցնել Բաքվին։ Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի հավանականությունը կտրուկ մեծանում է՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը Ղարաբաղում։

Բայց ամեն ինչ կախված է ուկրաինական ներկայիս ճգնաժամի լուծումից։ Եթե Մոսկվան հայտնվի միջազգային մեկուսացման մեջ և տոտալ պատժամիջոցների տակ, ապա Ալիևը կարող է ռիսկի դիմել. ի վերջո բոլորը դեմ կլինեն Ռուսաստանին։ Իհարկե, իրադարձությունների նման զարգացումն այսօր քիչ հավանական է, բայց վաղը ամեն ինչ կարող է փոխվել։ Խաղադրույքները չափազանց բարձր են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ