Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապաշրջափակման արդյունքում ո՞ւմ համար են հեռանկարներ բացվում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակում է գեներացվել այն մտայնությունը, որ ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական զարգացման տեսանկյունից փայլուն հնարավորություններ է բացում և իսկապես «փրկություն» է Հայաստանի համար։ Այս տրամաբանության շրջանակներում իշխանությունները ողջ ուժով լծվել են այն քարոզչական բեմադրությանը, թե մոտ 30 տարի Հայաստանը գտնվել է շրջափակման մեջ, ինչը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ ու հզորանալ, որի արդյունքում էլ այսպիսի ծանր վիճակում ենք հայտնվել։ Եվ որպես այս մոտեցումն արդարացնող առաջնային հանգամանք ներկայացվում է այն փաստարկը, թե Հայաստանը տարիներ շարունակ հնարավորություն չի ունեցել պատշաճ կապ ապահովել Ռուսաստանի ու այլ երկրների հետ և լուծել տնտեսական հաղորդակցության ու ապրանքների արտահանման խնդիրը։

Դրանով է պայմանավորված, որ, օրինակ՝ միշտ քննարկումներ են ընթացել այն հարցի շուրջ, թե Հայաստանի արտաքին հաղորդակցության հարցը ուղղակիորեն կախման մեջ է դրված Լարսի անցակետից, իսկ Իրանը խիստ պատժամիջոցների տակ է գտնվում, ինչը հնարավորություն չի տալիս այդ երկրի հետ զարգացնել հաղորդակցային ողջ ներուժը։ Ու հիմա իշխանությունները, ոտք ու ձեռք ընկած, սկսել են ապացուցել, թե այսպիսի իրավիճակի ֆոնին ճանապարհների ապաշրջափակումը տնտեսապես ահռելի ձեռքբերումներ է խոստանում։ Սխալ պատկերացումներ չձևավորելու համար ի սկզբանե նշենք, որ այսօրվա գլոբալացվող աշխարհի պայմաններում ճանապարհների բացումը միանշանակ դրական երևույթ է: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ պայմաններով ու ինչի հաշվին է այն տեղի ունենում։

Ներկայումս հաղորդակցության ուղիների սպասվելիք ապաշրջափակման գործընթացն առաջին հերթին տեղի է ունենալու հայկական կողմի պարտության և Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե Արցախի թեմայով իրենց պահանջներն իրականություն են դարձել, ուրեմն, կարող են արդեն բանակցել սահմանները բացելու շուրջ։ Բայց Անկարայից եկող այս ուղերձները դեռևս չեն նշանակում, թե սահմաններն անպայման բացվելու են։ Բացի նրանից, որ Թուրքիան բանակցությունների ընթացքում փորձելու է նախապայմանների լեզվով խոսել, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիային ու Ադրբեջանին բնորոշ է ամենավերջին պահին նոր պահանջներ ներկայացնելը, երբ ամբողջ բանակցային փաթեթը արդեն համաձայնեցված է։

Օրինակ՝ 2011թ. հունիսին, երբ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել էին փաթեթային լուծման տարբերակին, վերջին պահին՝ Կազանյան հանդիպման ժամանակ Ալիևը տապալում է համաձայնությունը՝ նոր պահանջներ ու առաջարկներ ներկայացնելով։ Բացի դրանից, ենթադրենք, որ սահմանները բացվում են, արդյոք ճանապարհների ապաշրջափակման օգուտները չափազանցվա՞ծ չեն։ Այս հարցում մի քանի ակնհայտ իրողությունների հետ չենք կարող հաշվի չնստել։ Առաջին հերթին՝ որևէ երաշխիք կա՞, որ հայկական ապրանքները Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով տեղ կհասնեն: Այդպիսի երաշխիք չկա և չի կարող լինել։ Հաջորդը՝ Ադրբեջանով անցնող երկաթուղու շահագործման արդյունքում բացվող հնարավորություններն արդյոք չափազանցվա՞ծ չեն։ Նկատի ունենանք, որ Հայաստանին կապող երկաթուղային հաղորդակցության ուղին պետք է նախ հասնի Բաքու, ապա այնտեղից շարժվի դեպի Ռուսաստան։

Այսինքն՝ ճանապարհը էականորեն երկարում է։ Եվ ուշագրավ է, որ այս հարցին անդրադարձավ նաև երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում՝ այս իշխանությունները գոնե քարտեզին նայե՞լ են, թե՞ ոչ։ Մյուսը՝ արդյոք հաշվարկներ արվե՞լ են այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ Վրաստանով անցնող ավտոճանապարհային ուղին ավելի ձեռնտու լինի, այլ հարց է, որ իշխանություններն ի վիճակի չեն Լարսին այլընտրանք հանդիսացող ուղի գործարկել։ Դեռևս 2019 թվականին ներդրումային բիզնես համաժողովներից մեկի ժամանակ Փաշինյանը նշում էր, թե ինքը Լարսի այլընտրանքի վրա հույս չի դնում։ Վերջապես՝ Երևանից դեպի Մեղրի Նախիջևանով անցնող ճանապարհի գործարկման պարագայում արդյոք Սյունիքը չի՞ կորցնի իր հաղորդակցային ռազմավարական նշանակությունը, քանի որ այդ մարզով անցնող ճանապարհները կարող են դառնալ ոչ նպատակահարմար. առանց այդ էլ պատերազմից հետո կառավարությունն ի վիճակի չի եղել Սյունիքով անցնող լիարժեք ենթակառուցվածքներով հագեցած ճանապարհի հարցը լուծել։

Դրա արդյունքում «նպաստավոր» պայմաններ կարող են ստեղծվել, որ անվտանգային առումով չափազանց բարդ վիճակում գտնվող Սյունիքը մեկուսանա ու ավելի դատարկվի։ Մյուս կողմից էլ՝ այդպիսով Սյունիքը դուրս կմնա գլխավոր տարածաշրջանային նախագծերի շրջանակներից։ Այս ու բազմաթիվ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների պատկերացրած ապաշրջափակումն ավելի շատ Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու։ Հակառակ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է այդքան համառորեն ձգտեին Սյունիքով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։ Իսկ հակառակորդի կողմից հնչող մի շարք հայտարարություններ ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։

Օրինակ՝ Ալիևը վերջերս հայտարարեց, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրաէներգիա են տեղափոխելու Նախիջևան, այնտեղից էլ արտահանելու են արտասահման։ Սակայն այս հայտարարությունը որևէ ձևով արձագանք չի ստանում հայկական կողմից։ Արդյո՞ք գործող իշխանությունները նման համաձայնություն տվել են, կերևա առաջիկայում, բայց որ նրանք ստվերային պայմանավորվածությունների մեծ վարպետներ են, դրանում վաղուց ենք համոզվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ