Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԻՊ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ այց է կատարել Սյունիքի մարզ, ներկայացրել խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ համատեղ այց է իրականացվել Սյունիքի մարզ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով:Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լավագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից:

Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են):

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) աջակցությամբ տիկին Քրիսթինե Վայգանդի հետ համատեղ այցեր են իրականացվել Կապանի մանկական համայնքային կենտրոն, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Տեղի է ունեցել առանձին հանդիպում Կապանի համայնքային սոցիալական աշխատողների հետ:

Կապանի մանկական կենտրոնում փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի, մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկել են մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։

Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության:

Ճանապարհն ադրբեջանական զինծառայողների կողմից արգելափակվելուց հետո էլ, երբ ահազանգեր են ստանում, չեն կարողանում այցելել երեխաներին, ծնողները նույնպես մեծ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ մեծ բարդություններ են առաջ եկել ճանապարհից օգտվելու հարցում:

Նշվածից բացի, քննարկումների ընթացքում արձանագրվել են ներառական կրթության ոլորտի խնդիրները: Դրանցից կարևորներից է այն, որ գրեթե բացակայում են պետության իրազեկումները, չկան ուսուցիչների բավարար մասնագիտական վերապատրաստումներ, ինչի պատճառով ոչ միայն չկա պատկերացում դրա վերաբերյալ, այլ անգամ կոնֆլիկտներ են առաջանում ներառական կրթություն ապահովող դպրոցներ հաճախող երեխաների ծնողների և ուսուցիչների միջև։

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը:

Այնուհետև, այցելել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները:

Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջն Արման Թաթոյանը ներկայացրել է պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։

Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։

Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին):

Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը:

Այցի համար կարևոր նշանակություն են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման աշխատանքները, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցել են այցերին ու քննարկումներին:

Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը:

Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը:

Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով