Հրդեհ է բռնկվել է Չարենցավանի մետալուրգիական գործարանի կաթսայատանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ-ի կաթսայատանը (մոտ 50 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:31-ին: Կաթսայատան վառարանում այրվել է յուղի տարայից (200 լիտր տարողությամբ) արտահոսած յուղը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



