Ուկրաինան ստացել է էստոնիայից Javelin հրթիռները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի կողմից նվիրաբերված Javelin հակատանկային հրթիռները հասել են Ուկրաինա:
Կիևում Էստոնիայի դեսպան Կայմո Կուուսկն հայտնել է. «Հրթիռները տեղում են։ Դրանք ընդունել են Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն ու զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարը։ Էստոնիայի ռազմական կցորդի հետ մենք դրանք հանձնեցինք ուկրաինացիներին»։
Կուուսկի խոսքով՝ Javelin հրթիռներն անմիջապես կուղևորվեն զորամասեր և առաջնագիծ։ Կայմո Կուուսկը չի նշել Ուկրաինա հասած հրթիռների ճշգրիտ թիվը։ Կիևում տիրող իրավիճակի վերաբերյալ դեսպանն ասել է, որ լարվածությունը մեծ է, բայց եթե հակամարտությունը սրվի, դա տեղի կունենա Ուկրաինայի արևելքում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



