Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խիզախ սերունդ է մեծանում, մեր պետությունը պետք է արժանի լինի նրան». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համահայկական գրողների միության անդամները վերջին շրջանում առավել ակտիվ են՝ այցեր մարզեր, դպրոցներ, գրական ստեղծագործությունների քննարկումներ, վերլուծություններ: Միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի խոսքով, սրանք քայլեր են ակունքներին վերադառնալու, հասարակությանը ճգնաժամից դուրս բերելու համար:

«Կատարում եմ այն աշխատանքը, որ միշտ եմ կատարել, հիմա ամենաեռուն շրջանն է: 1996 թ.-ին ընտրվել եմ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար, հենց այդ շրջանում էլ Վազգեն Սարգսյանից հանձնարարական ստացա՝ մշակութային «դեսանտ» ենք տանում դեպի մարզեր, զորամասեր, սահմանամերձ համայնքներ: Ուղևորություններ տարբեր մարզեր, Արցախ, վերականգնեցինք գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոն: Այս ընթացքում հրատարակեցինք «Քաշաթաղ» տարեգիրքը: Այս ամենը մեծ լիցքեր էր հաղորդում գրական աշխարհին: Իսկ այսօր, ավաղ, գրական արտադրանքի 99 տոկոսն աղբ է, դա գալիս է նրանից, որ հեղինակները կտրված են ժողովրդից: Մենք ժամանակին ընտրեցինք դեպի ժողովուրդը գնալու ճանապարհը, որը մեզ սիրով է ընդունում և միշտ սպասում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Ընդգծում է՝ հատկապես մեծ ոգևորությամբ իրենց ընդունեցին Տիգրանաշենում, որի «հանձնելու» մասին լուրեր էին ակտիվորեն շրջանառվում երկրում: «Մարդկանց ոգևորությունն ակնհայտ էր, պատահական չէր, որ մեր «Ոսկեդար» մրցանակը Տիգրանաշենը շահեց: Հայ գրականության վերլուծության առումով լավագույն ելույթները հենց այնտեղ լսեցինք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ցավով հավելում է՝ պատկան մարմինները, հասարակական ու քաղաքական գործիչները որևէ աշխատանք չեն անում երկրի ու ժողովրդի համար՝ «դադարեք խոսել, ի վերջո, գործ արեք», ինչպես իրենք են անում՝ այցեր դպրոցներ, մարզային համայնքներ, անգամ մտածում են մանկապարտեզներ այցելելու արշավ սկսել:

«Ասպարեզ է եկել միջակությունների մի «բանդա», 8000 հոգի Հայաստանում գրում է, նախկինում ունեինք տասը լավ գրող և հազարավոր ընթերցողներ, այսօր հակառակն է: Հիմա ամեն անորակություն տպագրում են և տանում մանկապարտեզ ու դպրոց: Մեր երեխաները Հ. Սահյան, Պ. Սևակ, Վ. Դավթյան չեն կարդում, բայց ընթերցում են այդ անորակությունը: Մշակույթի մեջ է մեր վաղվա օրը: Հայոց տնտեսություն չի լինելու, եթե մշակույթի հանդեպ այս անտարբեր վիճակը շարունակվի պատկան մարմինների կողմից: Այսքան աշխատանք կատարելով՝ որևէ աջակցություն չենք ստանում, բայց դրան զուգահեռ պետությունը ֆինանսավորում է մշակութային աղբանոցներ, թերթեր ու կայքեր»,-հավելում է գրականագետը:

Պարոն Ափինյանը շատ է ոգևորված դպրոցներ այցերից, երեխաների հետ հանդիպումներից:«Մեր գլխավոր նպատակը ևս մեկ խնդիր վերացնելն է: Այսօրվա կրթական համակարգն աղետ է: Դրա հետևանքով երեխաները չեն կարողանում մեկնաբանել գործը, կարդում են ու չեն հասկանում: Ահա, թե ինչու շարժում սկսեցինք, գնում ենք դպրոց, որպեսզի երեխան սկսի մտածել, կարդալ և հասկանալ: Նկատում ենք մեր կատարած աշխատանքի արդյունքները: Վերջերս Կ. Զարյանի անվան դպրոցում էինք, տեսնեիք, թե հինգերորդ դասարանի երեխաներն ինչպիսի հասունություն ունեն, հարց ես տալիս, բոլորը ձեռք են բարձրացնում, ընկճվել ու վախենալ չկա, խիզախ սերունդ է մեծանում, ուղղակի մեր պետությունն էլ պետք է արժանի լինի նրան: Մարշակի՝ Չարենցի թարգմանությամբ «Գիքորի երազն» էինք քննարկում: Դուք պետք է աշխուժությունը տեսնեիք: Համաձայն չեմ, որ հեռացել ենք գրքից, ուղղակի պետք է երեխաներին բերել դեպի որակյալ գիրքը: Առհասարակ, ցանկանում եմ, որ մեր ընթերցողները շատ ուշադիր լինեն գրականության նկատմամբ: Յուրաքանչյուր միջակություն, անհաջող գիրք ու բանաստեղծություն նշանակում է մեկ դիրք հանձնել թշնամուն: Երբ վատ գիրք է տպագրվում, իմացեք՝ մեկ գյուղ, սար, գետ հանձնում ենք թշնամուն: Մեր հանճարեղ գրողները մինչև իրենց կյանքի վերջին օրը պայքարել են միջակության դեմ, քանի որ վստահ գիտակցում էին՝ ամեն մի թույլ բանաստեղծություն նշանակում է հոգևոր պարտություն: Մեր միությունն էլ առաջարկում է ընթերցել երիտասարդ գրողներին՝ Դավիթ Ասատրյան, Սուսաննա Ղազարյան, Տարոն Գլակ: Երիտասարդ են, բայց մեծ ապագա ունեն»,-ասում է նա:

Շեշտում է՝ իր ակտիվ գործունեության մի կողմը սա է, մյուս կողմն ուղղված է քաղաքական գործիչների դեմ: Ընդգծում է, որ հարգանքով է վերաբերվում բոլորին, վստահ է՝ քաղաքականության ոլորտ պետք է մտնեն ամենահանճարեղ ու մաքուր մարդիկ, ցավոք, Հայաստանում այդպես չէ: «Մեր քաղաքական գործիչներն այլակերպվել են, այս մարդիկ հերթ են կանգնում միկրոֆոնի մոտ, որ խոսեն, բայց քաղաքական գործունեությունը միայն խոսք ասելը չէ: Անդադար խոսում են, բայց խոսքի հետևում չեմ տեսնում աշխատանք: Համահայկական գրողների միությունը պետությունից մեկ կոպեկ գումար չի ստանում, այդ ինչպե՞ս ենք կարողանում վիթխարի ծավալի աշխատանք կատարել՝ մի քսան անգամ ավելի մեծ աշխատանք, քան պետական կառույցներ ու նախարարություններ միասին վերցրած: Բայց, մարդի՛կ, որ ֆինանսական և այլ տեսակի լծակներ ունեք, ձեր մտքով չի՞ անցնում աշխատանք անել Հայաստանի համար: Ոչ մի կոպեկ աշխատավարձ չստացող գրողները քայլել են Քաշաթաղի բոլոր գյուղերով, եղել Արցախի այն հատվածներում, որոնք գրչի մի հարվածով հանձնեցին թշնամուն:

Գյուղերում սպասողներ կան, մարդիկ կարիքի մեջ են, թշնամու կրակոցի տակ մեր հողն են պահում: Իսկական հայրենասերը նրանք են, ոչ թե միկրոֆոնն առած ու դես ու դեն վազող քաղաքական գործիչները: Այս ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչ է, գործ անելը մոռացվե՞ց: Հիշում եմ՝ 1989 թ.-ին հրավիրված էի Ռուսաստանի երիտասարդ գրողների կոնֆերանսին, Հայաստանի տասը հոգանոց խմբից միայն Վազգեն Սարգսյանը չեկավ: Չորս հոգին Ղարաբաղից էին հրավիրված, վեցը՝ Հայաստանից: Տեսեք՝ ինչ վերաբերմունք կար մեր նկատմամբ: Ներկա էին ԽՍՀՄ բոլոր պետությունները, նրանց կողքին՝ Լեռնային Ղարաբաղը: Մեր խմբի տաղանդավոր գրողներից Վազգեն Սարգսյանը չեկավ, ինքն այդ ժամանակ սահմանները պաշտպանող խմբեր էր ստեղծում: Մեծ հաշվով՝ նրան միկրոֆոնի մոտ տեսած չկամ, սարերում էր, գյուղերում, գյուղացու կողքին, նման հանձնարարական էր նաև մեզ տալիս՝ լինել ժողովրդին մոտ: Հարգելի՛ քաղաքական գործիչներ, հեռու մնացեք միկրոֆոններից, ամբողջ օրը խոսում եք՝ ոչինչ չանելով: Գոնե մի բան արեք Հայաստանի համար»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ Հայաստան