Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին
ՍՊՈՐՏԱնգլիայում շատ են հանդիպումները, չկա դադար, շատ են մրցաշարերը, Boxing day-ն էլ թույլ չի տալիս հանգստանալ նաեւ տոներին, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Հագեցած խաղացանկն այն ուղին չէ, որը բերում է հաջողության: Շատերը կարծում են, որ Հոջսոնը հավաքականի հետ պետք է նվաճի տիտղոսներ, քանի որ Անգլիայում իսկապես կան լավ կադրեր:
Բայց նրանք ամբողջ տարվա ընթացքում չեն ունենում ընդմիջում, իսկ մյուսները հանգստանում են: Իհարկե, այս պայմաններում էլ հնարավոր է հաջողություն, բայց շատ բարդ կլինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը:
Անգլիայի առաջնության առաջիկա տուրերը տեղի կունենան դեկտեմբերի 26-ին, 28-30-ին, հունվարի 2-3-ին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



