Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այդ հանձնաժողովը պետք է արձանագրի բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է ձևավորվել՝ իշխանության նախաձեռնությամբ։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացից և ի՞նչ հարցեր պետք է քննության առարկա դառնան` քաղաքագետն ասաց. «Իհարկե, նման ուսումնասիրություններն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունեն։ Այդ հանձնաժողովը պետք է արձանագրի բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք նախորդել են պատերազմին, եղել են պատերազմի ժամանակ և հրադադար հաստատելու պահին։ Այսինքն, այդ ամբողջ ընթացքի վերաբերյալ պետք է փաստեր հավաքագրվեն, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ՝ արդյոք ՀՀ վարչապետն իր լիրազորությունների ու հնարավորությունների շրջանակներում արել է ամենը՝ պատերազմից խուսափելու համար։ Մենք հիմա Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ այդ երկիրն օգտագործում է բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի խուսափի ռազմական գործողությունների վերսկսումից։ Դա, այսպես կոչված, Վիեննայի մեխանիզմն է, որ 48 ժամվա ընթացքում պարզաբանման պահանջ է ենթադրում այն կողմից, ում գործողությունները վտանգ են պարունակում խաղաղության համար, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի քննարկումն է և այլն։ Այսինքն, այդ միջազգային գործիքակազմը Հայաստանի վարչապետն օգտագործե՞լ է, թե չի օգտագործել։ Գիտենք, որ չի օգտագործել, ի՞նչ պատճառով չի օգտագործել։ Եթե չի օգտագործել, ի՞նչ այլ գործողություններ է արել պատերազմից խուսափելու համար, ի՞նչ միջոցներ է կիրառել և այլն։ Այդ մասով հնարավորություն կլինի գնահատել վարչապետի՝ մինչև պատերազմն իրականացրած գործողությունները։

Երկրորդ փուլն արդեն պատերազմի փուլն է, կարևոր հարցը, որին պետք է պատասխանի այդ փաստահավաք խումբը, օրինակ, Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում ի՞նչ արեց, ի՞նչ չարեց, ինչո՞ւ տեղի չունեցավ Արցախի Հանրապետության ճանաչումը։ Եթե դա չեղավ, ապա ի՞նչ էին ակնկալում, այսինքն՝ ո՞րն էր դրա այլընտրանքային քաղաքականությունը, հույսներն ինչի՞ վրա էր, որ շարունակվելո՞ւ էին բանակցությունները։

Օրինակ՝ Ռուսաստանն այսօր արդեն բերել է Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները ճանաչելու օրինագիծ։ Այսինքն, Մինսկի ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ բանակցությունները մտել են փակուղի, Ռուսաստանի ողջամիտ քայլն է ճանաչել այդ հանրապետությունները, քանի որ Ուկրաինան հրաժարվում է Մինսկի պայմանավորվածությունները կատարել և Դոնբասի հատուկ կարգավիճակը ճանաչել։ Պետք է գնահատական տրվի Հայաստանի վարքագծին այդ առումով։ Արցախի պատերազմի վերսկսման պահից ինչո՞ւ Հայաստանը չիրականացրեց Արցախի ճանաչման գործողությունը։ Հարց՝ Հայաստանի Հանրապետության համար Արցախը դիտվել է որպես վիճելի տարա՞ծք, որպես սեփական տարա՞ծք, ի՞նչ է դիտվել։ Այսօրվա կառավարության դիրքորոշումից հետևում է, որ Ազգային ժողովը պետք է որոշում կայացներ հայկական զինված ուժերի կիրառման համար, որովհետև ՀՀ տարածքից դուրս զինված ուժերը կիրառելու համար ենթադրում է ԱԺ որոշումը։ Մյուս հարցը՝ պատերազմ հայտարարե՞լ, թե չհայտարարել Ադրբեջանին, որը նույնպես ԱԺ քննարկման հարց էր։ Ինչպե՞ս էր Ազգային ժողովը խորհրդարանական երկրում, ինչպես իրենք են համարում, արձագանքում այդ իրավիճակին։ Հայաստանը մասնակցե՞լ է պատերազմին, չի՞ մասնակցել պատերազմին, առ այսօր այդ հարցերը մնում են բաց։ Եթե ընտրվել է այս վարքագիծը, ապա ինչո՞վ է դա հիմնավորված, ո՞վ է այդ քաղաքականության պատասխանատուն։ Հարցերի մյուս խումբն արդեն վերաբերում է ռազմական ղեկավարությանը՝ ի սկզբանե ի՞նչ պլան ուներ ռազմական ղեկավարությունը պատերազմի վերաբերյալ, այսինքն՝ ո՞րն էր հայկական ուժերի ռազմական գործողությունների պլանն Ադրբեջանի հարձակման դեպքում։ Զորամասերն ինչքա՞ն ռեսուրս պետք է կուտակեին, կատարվե՞լ է դա, թե չի կատարվել։ Եթե ոչ՝ ո՞ւմ մեղքով չի կատարվել։ Հայտնի է այն դիսկուրսը, որ մեր զորամասերը, որոնք խաղաղ պայմաններում կրճատված կազմով էին գործում, ենթադրվում էր, որ պատերազմի դեպքում 48 ժամվա ընթացքում պետք է համալրեին, ինչո՞ւ դա չեղավ, որքանո՞վ դա կատարվեց։ Որքանո՞վ էին մարտունակ ռազմական գործողություններին մասնակից մեր զորամասերը, իրենց մարտական կարողությունների որ մասն են ի վիճակի եղել ներդնել գործին, որը մասը՝ ոչ։ Եվ, իհարկե, անվտանգության հարցերը պետք է քննարկվեն, որովհետև գիտենք՝ պատերազմից առաջ Ֆրանսիան ներկայացրեց 21 հոգուց բաղկացած ցուցակ՝ Հայաստանում հօգուտ թշնամու աշխատող լրտեսական ցանցի վերաբերյալ։ Կարծես թե այդ մարդկանց, թեկուզ ուշ, բայց պատասխանատվության են բերում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեր հակահետախուզությունը բաց թողեց, որ մեր ռազմական համակարգում այդքան մարդիկ լրտեսական գործունեություն են իրականացնում և այլն։ Եվ պետք է քննության առարկա լինեն բոլոր այն հարցերը, որոնք այս պատերազմի ժամանակ հարցեր առաջացրեցին՝ վերաբերող ռազմական ղեկավարության, ազգային անվտանգության ոլորտի գործողություններին։ Պետք է նաև ամփոփվի նոյեմբերի 9-ի որոշման հետ կապված հարցը՝ Հայաստանն ունե՞ր այլընտրանք, թե՞ չուներ, ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մերժեց միջազգային զորքերի տեղակայումը, որտե՞ղ պիտի տեղակայվեին այդ զորքերը, ինչ առաջարկ էին անում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչո՞ւ այդ առաջարկներն իրականություն չդարձան։ Ինչպես ստացվեց, որ որոշում ընդունվեց, որ ռուսական զորքերը պետք է մուտք գործեին Արցախ, եթե այդ որոշումը հակասում է Մինսկի խմբի այն ֆունդամենտալ պայմանավորվածություններին, ըստ որի՝ համանախագահող պետություններից ոչ մեկը չպետք է մասնակցի խաղաղարար գործողություններին Արցախում։ Եվ Թուրքիան նույնպես չի կարող դրա մասնակիցը լինել։ Եվ, իհարկե, կան հարցեր, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին։ Ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան բաց և ակտիվ մասնակցություն ունեցավ այս պատերազմին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը, որը Հայաստանի դաշնակիցն է, չեզոք դիրք գրավեց։ Այսինքն՝ եթե Թուրքիայի մասնակցությունը չլիներ, Ռուսաստանի չեզոքությունը կարող էր ողջամիտ բացատրություն ունենալ, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց, այդ թվում՝ միջազգային օրենքներով արգելված անօրինական միջոցներով՝ սիրիացի վարձկաններին ներգրավելու միջոցով մասնակցություն ունեցավ այդ ռազմական գործողություններին։ Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն էր, ինչպիսի՞ն էր բանակցային գործընթացը ՀԱՊԿ ու ՌԴ հետ։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Թուրքիայի ձեռքերի ազատությունն այն պայմաններում, երբ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն հանդիսանում է թիվ մեկ թշնամի, որի հետևանքով ադրբեջանական կողմը հասավ հաջողության։ Այս բոլոր հարցերը մեծ օրակարգ են և պետք է քննարկվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Արման Վարդանյան․ հանքարդյունաբերության և երկրաբանության ոլորտի փորձառու մասնագետ Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ Հայաստան