Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գաղտնի օպերացիա Երեւանում. հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում ակտիվացել է պայքարը առանձնապես ծանր հանցագործունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երեւանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։ 

Կայքի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Նրա նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին Երևանում հնչած կրակոցների փաստով ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ:

Վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Կայքի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ էին, իսկ նշված ավտոմեքենան պատկանում էր Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն:

Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն էՀամայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել «Նոա»-ի ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»-ի հետ Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված․ Նաիրի ՍարգսյանԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ են եղել Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել Իրանը գործարկում է Հորմուզով անցնող նավերի առցանց գրանցումը Կանայք այսօրվա՛ Հայաստանում և կանայք՝ վաղվա՛ Հայաստանում«Վերջին նախազգուշացո՞ւմը» Երևանին․ ինչ է պատրաստում ՄոսկվանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ)