Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ադբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Նկատի ունենալով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նախարարները մտքեր են փոխանակել այս օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումների շուրջ։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



