Շիրակի մարզպետը նոր խորհրդական ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆՔնարիկ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհրդական: Այս մասին Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Հետայսու աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ Շիրակի մարզպետարանում՝ որպես մարզպետի խորհրդական: Համեստ կարողություններս ներդնելու եմ մարզում առկա խնդիրների լուծմանն ի նպաստ»:
Նշենք, որ Քնարիկ Հարությունյանը Նազելի Բաղդասարյանի օգնականն էր ՀՀ Ազգային ժողովում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 17-ին, Նազելի Բաղդասարյանի որոշմամբ, Արթուր Նաջարյանը ևս նշանակվել է մարզպետի խորհրդական:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



