Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-ին, ժամը 22:00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 45 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



