100-ամյա կինը բացահայտել է երկարակեցության անսպասելի գաղտնիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրալիայում 100-ամյա կինը նշել է իր ծննդյան տարեդարձը եւ խոսել երկարակեցության անսպասելի գաղտնիքի մասին, հայտնում է Australian Seniors News-ը:
Քվինսլենդ նահանգի Ռոքհեմփթոն քաղաքից Ջոյս Մարլը 2022 թվականի փետրվարի 13-ին է նշել այդ կարեւոր իրադարձությունը: Իր երկարատեւ կյանքի ընթացքում ավստրալուհին հասցրել է աշխատել Քվինսլենդի հարկային վարչությունում, որը վետերաններին եւ ուսուցիչներին օգնող կամավորական կազմակերպություն է:
Մարլը մանկուց ակտիվ կենսակերպ է սիրել՝ արշավներ, պարեր, թենիս եւ բոուլինգ, սակայն իր երկարակեցությունը կինը պայմանվորում է կյանքի ցանկացած տհաճության հանդեպ հանգիստ վերաբերմունքով։ Նա խորհուրդ է տվել սրտում վիրավորանքներ չպահել եւ ապրել մեկ օրով: «Մի անհանգստացեք այն մասին, ինչը կարող է տեղի չունենալ»,- բացահայտել է կինը իր համոզմունքը:
Թոշակառուն, որպես իր հիմնական արժեք, նշել է երեք զավակներին, երեք թոռներին եւ վեց ծոռներին, որոնք միշտ աջակցում են իրեն։



