Բրիտանական պարբերականը նշել է, թե երբ է Ռուսաստանը «ներխուժելու» Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական The Sun թերթը նոր հոդվածում նշել է Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման կոնկրետ ժամը և ամսաթիվը։ Այժմ լայնածավալ գործողությունը պետք է սկսվի փետրվարի 16-ին` վաղ առավոտյան (Մոսկվայի ժամանակով 4:00, Կիևի ժամանակով 3:00), ասվում է հոդվածում: Նմանատիպ տեղեկություն է նաև հայտնվել Mirror-ը։
The Sun-ը, որը հղում է անում ԱՄՆ հետախուզական տեղեկատվությանը, գրում է «200.000 ռուս զինվորների» մասին, ովքեր ուկրաինական հրամանատարական կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակում գործելուց հետո առավոտյան ժամը երեքին լայնածավալ հարձակման կանցնեն սահմանի ողջ երկայնքով։ Հրատարակության «անանուն աղբյուրի» համաձայն՝ Բելառուսից գործողությանը կմասնակցի մոտ 40 հազար զինվորական, ևս 30 հազարը հարձակվելու են ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



