Պուտինը Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն է անվանել։ Նման հայտարարություն նա արել է երեքշաբթի՝ փետրվարի 15-ին ռուս-գերմանական բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերում հեռարձակում է «Ռոսիա 24»-ը YouTube-ի իր ալիքով։
«Մեր գնահատականներով՝ այն, ինչ այսօր կատարվում է Դոնբասում, ցեղասպանություն է»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը կարեկցում է Դոնբասի բնակիչներին, կարեկցում է նրանց և հույս ունի, որ իրավիճակը տարածաշրջանում «արմատապես կփոխվի նրանց համար դեպի լավը»։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



