Պուտինի եւ Շոլցի միջեւ բանակցությունները շարունակվում են արդեն երկու ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը բանակցություններ են վարում արդեն երկու ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Նախ նրանք զրուցել են օղակաձեւ սեղանի շուրջ, ապա սկսել են աշխատանքային նախաճաշի ձեւաչափով բանակցությունները։ Բանակցություններից հետո երկրների ղեկավարները կշփվեն մամուլի հետ։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Պուտինի հետ հանդիպմանը Շոլցն ասել է, որ ուրախ է հակամարտությունը կարգավորմանն ուղղված անձնական հանդիպման հնարավորություն ունենալու համար։ Նա նշել է պետությունների միջեւ հարաբերությունները երկխոսության միջոցով կարգավորելու կարեւորությունը։
Միեւնույն ժամանակ, Կրեմլում հայտնել են, որ բանակցություններում հիմնականը կդառնան «երկկողմ եւ միջազգային օրակարգի արդի թեմաները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների եւ ներուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։ « Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հանդիպման թեմաներից է լինելու նաեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը։



