Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջընթաց կա, բայց խնդիրն ամենևին լուծված չէ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Սուպերմարկետներն առաջարկում են հաստ տոպրակներ ավելի թանկ գնով, մյուս կողմից՝ նկատելի է, որ շատերն առևտրի կենտրոններ են այցելում սեփական տոպրակներով: Հարցի առնչությամբ «Փաստը» զրուցել է տարբեր փորձագետների հետ:No description available.

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ իրապես անհրաժեշտ է, որ տոպրակների կիրառությունը նվազի մեր իրականության մեջ՝ բնապահպանական խնդիրներից ելնելով, և միայն ողջունելի կլինի, եթե օրենքը ծառայի այդ նպատակին:

«Բայց տպավորություն է, որ խնդիրը լուծված չէ, որովհետև, ամեն դեպքում, տոպրակների պահանջարկը կա, մեծաքանակ առևտրի դեպքում մարդիկ ստիպված են լինում վճարել տոպրակի համար: Տոպրակի գինը թանկացավ, սակայն մի շարք փոքրիկ, բայց կարևոր նյուանսներ համապատասխան գերատեսչությունները չեն դիտարկել: Ցանկացած հարց լուծելիս փոխարենն ինչ-որ բան պետք է առաջարկել, իսկ այս դեպքում նորից ամեն ինչ թողնվել է սպառողի հույսին: Բացատրեմ: Օրինակ՝ համապատասխան գերատեսչությունը կարող էր տնտեսվարողին պարտադրել ձեռք բերել թղթե կամ կտորե տոպրակներ և 50 դրամանոց ցելոֆանե հաստ տոպրակների փոխարեն դա առաջարկել սպառողին: Սա բնապահպանական տեսանկյունից հարցը լուծելու տարբերակ կլիներ: Այս պարագայում որոշ ժամանակ հետո իսպառ կվերանար ցելոֆանե տոպրակների պահանջարկը»,-ասում է Չիլինգարյանը:

Հավելում է՝ այսօր որոշ տնտեսվարողներ վաճառում են անգամ բարակ տոպրակները, որոնց իրացումն արգելվել է: «Վերահսկողությունը թույլ է, ոմանք այս իրավիճակում կարող են գերշահույթ ստանալ՝ միևնույն ժամանակ սպառողներին այլընտրանք չառաջարկելով: Ստացվում է, որ որևէ խնդիր լուծված չէ, տպավորություն է, որ խնդիրը տոպրակի գնի բարձրացումն էր, ինչից օգտվում են անբարեխիղճ տնտեսվարողները: Ո՞ւր են գնում այդ գումարները, որևէ մեկը չգիտի: Դրանք գոնե պետք է ծառայեին թղթե կամ կտորե տոպրակների արտադրությունն ավելացնելու համար, ինչը թույլ կտար կարճ ժամանակ հետո բնապահպանական խնդիր լուծել»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ցանկացած ապրանքի գնի ավելացումը խնդիր է յուրաքանչյուր սպառողի համար:No description available.

Բնապահպան Սիլվա Ադամյանը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհությանը, նշում է՝ այս պարագայում մարդիկ իրենց խնդիրն են բարձրաձայնում: «Շատերը ցանկություն չունեն, ալարում են, օրինակ՝ 250 դրամանոց տոպրակ գնել, և մշտապես այն պահել պայուսակի մեջ կամ ունենալ իրենց հետ գնումների գնալիս: Գերադասում են տեղում տոպրակ գնել և շատերի համար բոլորովին մեկ է, թե ինչ վիճակում կհայտնվի մեր բնական միջավայրը, թե ինչ է կատարվում աղբավայրերում: Քաղաքացիների այն շահարկումը, որ այս փոփոխությունն ուղղակի տոպրակների գինը բարձրացնելու համար էր, կապ չունի իրենց ֆինանսական վիճակի հետ: Այստեղ մեկ խնդիր ունենք՝ մեզ հետ մշտապես ամուր տոպրակ ունենալ, երբ առևտրի ենք գնում»,-ասում է Ադամյանը: Անդրադառնալով հարցի բնապահպանական կողմին՝ նշում է, որ հաստ տոպրակները լուծվում են բնության մեջ, ինչպես նաև վերամշակվող են:

«Իսկ այն տոպրակները, որոնք օգտագործում էինք, հարյուրավոր տարիներ կարող են չլուծվել բնության մեջ: Ինքս շրջել եմ աղբավայրերում և ուղղակի սարսափահար եղել, թե մի քանի տարի հետո մեր երկիրը ինչ վիճակում է հայտնվելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը և հավելում՝ հարցի մյուս կողմն այն է, որ օրենքը չի գործում փոքր խանութներում և շուկաներում, կարծես թե, իրենց դեռ չեն պարտադրում, որ հին տոպրակների օգտագործումը բացառեն: «Չնայած այս ամենին՝ առաջընթաց ունենք, շատերն իրենց մոտ արդեն տոպրակներ են պահում: Կարծում եմ՝ դեռ մի բան էլ քիչ են թանկացրել տոպրակը, 200 դրամ պիտի լիներ, որ առհասարակ դադարեին այն գնել, ուղղակի այս դեպքում սոցիալական բունտից են վախեցել և նման քայլի չեն գնացել»,-ասում է Ադամյանը:No description available.

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը հարցն այլ դիտանկյունից է պարզաբանում: Ասում է՝ սկզբից կարծում էր, թե իսպառ կարգելվի ցանկացած տեսակի պոլիէթիլենային տոպրակի իրացումը: «Մտածում էի, որ միանգամից կանցնենք կտորե կամ էլ թղթե տոպրակների լայն կիրառությանը, կամ էլ այնպիսի տոպրակների, որոնք ավելի արագ են քայքայվում բնական միջավայրում: Ամբողջ աշխարհում սա ընդունված պրակտիկա է, եվրոպական շատ երկրներում և ամբողջ աշխարհում սկսել են այնպիսի տոպրակներ արտադրել և կիրառել, որոնք արագորեն քայքայվում են բնական միջավայրում: Բայց այլ ճանապարհով գնացին՝ սկսեցին ավելի հաստ տոպրակներ արտադրել, արդյունքում սպառողը հիմա ավելի թանկ գնով ձեռք է բերում պոլիէթիլենային ավելի հաստ տոպրակ»,-ասում է Չիլինգարյանը և նշում՝ ամեն դեպքում պոլիէթիլենային տոպրակները շարունակում են հայտնվել աղբի մեջ, հետո էլ աղբավայրերում:

«Մեր սպասելիքները կարդարանային, եթե դրանք առհասարակ արգելվեին: Առաջին փուլով դա չարվեց, ընդամենը բարակ տոպրակը փոխարինվեց հաստով, գինն էլ բարձրացավ: Ուղղակի շատերը գնումների գնալիս իրենց մոտ արդեն տոպրակ են ունենում: Հուսանք՝ որոշ ժամանակ հետո արդեն կիրառության մեջ մնացած պոլիէթիլենային տոպրակներն իսպառ կարգելվեն, և դրանց փոխարինելու կգան թղթե և կտորե տոպրակները: Այս ընթացքում պետությունը պետք է աշխատանք տանի տնտեսվարողների և սպառողների հետ ու չթուլացնի վերահսկողությունը»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Արման Վարդանյան․ հանքարդյունաբերության և երկրաբանության ոլորտի փորձառու մասնագետ Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ Հայաստան