Գերագույն ռադան Ուկրաինայի բյուջեն ընդունել է ԱՄՀ-ի պահանջների համապատասխան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հանրապետության 2016 թվականի բյուջեն: Համապատախան որոշման օգտին քվեարկել Է 263 պատգամավոր՝ պահանջվող 226-ի փոխարեն: Ռադան պաշտպանել է հարկային բարեփոխումը, որի անցկացումն Արժույթի միջազգային հիմնադրամն ավելի վաղ համարել էր Կիեւին լրացուցիչ վարկեր հատկացնելու պարտադիր պայման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարկային բարեփոխումից բացի, պատգամավորները պաշտպանել են սոցիալական ծախսերի օպտիմալացման մասին օրենքը, որն անհրաժեշտ է բյուջեի ընդունման համար:
Դեկտեմբերի 23-ին Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել էր ընդունել ինչպես նոր հարկային օրենսգիրքը, այպես էլ՝ նոր բյուջեն: Երկու նախագծերն էլ խիստ քննադատության էին ենթարկվել խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, «Ազատություն» կուսակցությունը դրանք ծաղրուծանակ էր որակել ժողովրդի նկատմամբ:
Արդյունքում քվեարկության էր բերվել հարկային բարեփոխման մեկ այլ, փոխզիջումային տարբերակ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել գոյություն ունեցող հարկային օրենսգրքում, այլ ոչ թե այն փոխարինել նորով:



