Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգը 18-րդն է

ՍՊՈՐՏ

Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։

Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր նրանց՝ 226.61, որը սահմանել էին Nebelhorn Trophy 2019 մրցաշարում:

Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն։

Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։ 

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի օլիմպիական մրցաշարում:

Թինա Կարապետյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Կանադայում, Մարալ Դերմեգուրդիչյանի եւ Ջոն Գարապեդյանի ընտանիքում:

Գեղասահքով սկսել է զբաղվել 3 տարեկանից:  Կանադայի Կվաբեկ նահանգի «Լավալ» ակումբի սան է: Մինչեւ 14 տարեկան հանդես է եկել մենասահքում, ապա ուժերը փորձել է սինքրոն չմշկասահքում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է պարեր սառույցի վրա: 2012 թվականին պարային զույգ է կազմել Ալեքսանդր Լալիբերտեի հետ: 2014 թվականին Կանադայի առաջնությունում զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը:

2015 թվականին Հայաստան այցելությունից հետո, անձնական մարզիչի որոշմամբ,  Թինա Կարապետյանը-Ալեքսանդր Լալիբերտե զույգը ներկայացրել է Հայաստանը: Մրցաշրջանում հաջող հանդես գալուց հետո պարային զույգը արդեն պաշտոնապես որպես Հայաստանի ներկայացուցիչ 2015 թվականին Տալինում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը եւ զբաղեցրել 16-րդ տեղն ընդհանուր հաշվարկում:

2015 թվականի մայիսից Թինա Կարապետյանը հանդես է գալիս իր նույն ակումբի պարող Սիմոն Պրուքս Սենեկալի հետ:

Սիմոն Սենեկալը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Կանադայում: Փոքր տարիքում կանադացի մարզիկը զբացվել է հոկեյով: 8 տարեկանից տեղափոխվել է գեղասահք:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալակիր է, Bavarian open միջազգային մրցաշարի դարձավ արծաթե մեդալակիր:

Որպես պաշտոնապես Հայաստանի ներկայացուցիչ պարային զույգ 2016 թվականին մասնակցել է Սլովակիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրել 18-րդ տեղը:

Նյու Յորքում կայացած Lake Placid Ice Dance Championships մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելուց հետո, զույգն անհաջող հանդես եկավ նույն թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով կարճ ծրագիրը:

2017 թվականից Հայաստանի պարային զույգը սկսեց պայքարը Փհենչան-2018 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ Nebelhorn Trophy 2017, որն անցկացվեց Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում, Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգն անհաջող հանդես եկավ՝ գրավելով 8-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր, որին այս մրցաշարում արժանանում էին 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:

2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ձախողված մրցելույթներից հետո Թինա Կարապետյանը հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս Սիմոն Սենեկալին եւ փնտրում է նոր զույգ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու համար:

2020-ին պարային զույգը վերամիավորվեց եւ սկսեց պայքարը 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

2021 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքում նվաճեց Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակեցին 173.03 միավոր և գրավեցին չորրորդ տեղը:

Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդն էին, իսկ ռիթմիկ պարերում գրանցեցին չորրորդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին 1-4-րդ տեղ գրաված զույգերը:

Ռոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Կասեցվել է «Պիրաժոկ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին