Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րը կլինի Հենոյի հաջորդ կանգառը

ՍՊՈՐՏ

Footballtimearmenia ֆեսյբուքյան ֆուտբոլային էջը գրում է.

Հենրիխը շարունակում է ստաբիլ ելույթներ ունենալ գայլերի կազմում, սակայն մի բան ակնհայտ է՝ Հենոն ու յուրահատուկն անհամատեղելի են։ Այս փաստը պարզ է դառնում, երբ ուշադիր համեմատության ենք ենթարկում Հայաստանի ազգային հավաքականի ավագի խաղերը «Ռոմայում»՝ ընթացիկ և նախորդ մրցաշրջաններում։

Ժոզեն կարծես բանտարկի Հենրիխին, սահմանափակի նրա գործողությունները, իսկ Մխիթարյանը, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ է և հետևում է մարզչի հրահանգներին, ինչից զգալիորեն տուժում են նրա անհատական ցուցանիշները։

Իտալական մամուլում արդեն բավականաչափ հոդվածներ կան այն մասին, որ Մխիթարյանն այս ամռանը կհեռանա մայրաքաղաքային թիմից, իսկ, ինչպես գիտեք, առանց կրակ ծուխ չի լինում։

Առաջարկում ենք դիտարկել այն ակումբները, որտեղ կարող է Հենոն շարունակել կարիերան։

- «Միլան»․ Սա կարելի է համարել քիչ հավանական, բայց և միևնույն ժամանակ հիանալի տարբերակ Հենրիխի համար։ Հական Չալհանօղլուի հեռանալուց հետո, ռոսոներիները, կարելի է ասել, չունեն արտահայտված փլեյմեյքեր, ինչի կարիքը զգում են, այս ամենին կարելի է գումարել Ֆրենկ Կեսիեի մոտալուտ հրաժեշտը։ Այս իրողությունները կարող են հիանալի շանս լինել Հենոյի համար՝ կարիերայում քայլ առաջ կատարելու և Չեմպիոնների լիգա վերադառնալու առումով։

- «Նյուքասլ Յունայթեդ»․ Սաուդյան Արաբիայի շեյխերը փորձում են ահռելի գումարներով գայթակղելու շնորհիվ իրենց թիմ հրավիրել կարիերայի մայրամուտում գտնվող աստղերի, իսկ Հենոն, եկեք խոստովանենք, որ այլևս երիտասարդ չէ, և ամրոցաբնակների կազմ տեղափոխվելը կարող է լավ տարբերակ լինել նրա համար՝ թե՛ ֆինանսական և թե՛ խաղային տեսանկյունից։ Հաշվի առնելով Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի տաղանդն ու ագահությունը՝ կարելի ասել, որ կա նման տրանսֆերի՝ թեև փոքր, բայց հավանականություն։

- Ռուսաստան․ Արդեն մի քանի տարի է, ինչ ռուսական տարբեր առաջատար թիմեր փորձում են իրենց ակումբ հրավիրել հետխորհրդային երկրների պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստին։ Սակայն Հենրիխը, կարծես թե, չի ցանկանում տեղափոխվել ՌՊԼ՝ այդ տեղափոխությունը համարելով ոչ թե մեկ, այլ երկու քայլ հետ։ Ինչևէ, խոսացություններն այժմ էլ արդի են, սակայն հուսանք՝ նման տրանսֆեր տեղի չի ունենա։

- «Սևիլյա»․ Մոնչին բավականին լուրջ նպատակներ է սահմանել անդալուսյան ակումբի համար և վստահ քայլերով գնում է դեպի դրանց իրականացումը. պատահական չէ, որ «Սևիլյան» ընթանում է Լա լիգայի 2-րդ հորիզոնականում, և կարող ենք ասել միակ թիմն է, որ պայքարում է «Ռեալ Մադրիդի» հետ չեմպիոնության համար։ Դե, իսկ Անդալուսիայում սիրում են անվճար տրանսֆերներ։ Խաղային առումով ևս Հենոն համապատասխանում է Խուլեն Լոպետեգիի մարտավարությանը։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ, ըստ մեզ, սա Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար կարիերան շարունակելու լավագույն տարբերակն է։

Մեկնաբանություններում կցանկանայինք տեսնել նաև Ձեր կարծիքը՝ Հենոյի ապագայի վերաբերյալ։

Սկզբնաղբյուր՝ Footballtimearmenia

Ուկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը