Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոսանքի սակագնի բարձրացումը կբերիհոսանքի սպառման ծավալների նվազման, ինչն էլ հանգեցնելու է թանկացումների

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանում մեկ տարվա ընթացքում երկու անգամ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացվել, իսկ սա արդեն խոսում է այն մասին, որ գործ ունենք էներգետիկ համակարգում առկա խորքային ճգնաժամի հետ։

Այս թեմայի մասին զրուցել ենք էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Անդրադառնալով տեղի ունեցողին փորձագետն ասաց․ «Ցավոք, առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն չի էլ լինելու ՝ այս իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով։ Հայաստանի էներգետիկ համակարգն ավելցուկային է, այսինքն՝ ունենք ավելի շատ հզորություններ, սակայն չենք կարողանում դա ամբողջությամբ օգտագործենք։ Այս խնդրին նաև ավելացել է այն, որ ունենք հոսանքի արտահանման շատ փոքր ծավալներ, որովհետև այս իշխանությունները ձախողել են այն աշխատանքները, որոնցով հոսանքը պետք է արտահանվեր դեպի Իրան՝ այդպիսով եռապատկելով արտահանման ծավալները։ Սա դեռ բավարար չէ, 2018 թվականից էլ կոնսերվացվեց նաև դեպի Վրաստան արտահանման գիծը։ Ուստի մենք երկրի ներսում ունենք բացասական դինամիկա՝ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազում 4 տոկոսով, իսկ սպառման ծավալները նվազել են՝ պայմանավորված երկու գործոնով՝ արձանագրված արտագաղթի բարձր տեմպի ու տնտեսական անկման պատճառով։ Հոսանքի սակագնի բարձրացումը կբերի դարձյալ հոսանքի սպառման ծավալների նվազման, ինչն իր հերթին՝ բերելու է թանկացումների և դառնալու է տնտեսության և սոցիալական համակարգի վրա լուրջ բեռ։ Լուրջ բեռի տակ ենք հայտնվելու, որովհետև մի կողմից՝ Հայաստանն ունենալով էներգետիկ ավելի մեծ ռեսուրսներ՝ չի կարողանում համարժեք գումարներ գեներացնել, մյուս կողմից՝ էներգետիկ համակարգի պահպանման համար ստիպված է լինում պետությունը ներգրավել վարկեր և այլ պարտքեր, մինչդեռ կարող էր վարել այնպիսի քաղաքականություն, որ դուրս չմնար Հյուսիս-Հարավ միջանցքի ծրագրից։ Այս իշխանության վարած անհեռատես քաղաքականության և Իրանի հետ սխալ կառուցվող հարաբերությունների պատճառով հիմա մեզ համար գերկարևոր այդ միջանցքով հետաքրքրված է Բաքուն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարել