Հայտնի են դարձել Բլինկենի և Լավրովի զրույցի մանրամասները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցից։ Մամլո հաղորդագրությունը հասանելի է Պետդեպարտամենտի կայքում։
«Քարտուղար Բլինկենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ քննարկելու սուր և ընդհանուր մտահոգությունները, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բլինկենը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն դրա համար Ռուսաստանից կպահանջվի դեէսկալացիա և բանակցություններ վարել։ Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ արեւմտյան երկրները վճռականորեն կպատասխանեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



