Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2020 թվականին աղքատության միջին մակարդակը բարձրացել է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Էկոնոմիկայի նախարարը երեկ կառավարության հերթական նիստից հետո անդրադարձել է երկրում առկա տնտեսական իրավիճակի մասին լրագրողների հարցերին։

Նախարարը կարծում է, որ իրական պատկերն ամենևին այն չէ, ինչ ներկայացնում են լրատվամիջոցները․ «Կարծում եմ, որ ԶԼՄ-ները պետք է նույնպես ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաև իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն տան։ Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, ամեն օր բավական երկար տարածություններ ոտքով քայլում եմ։ Քաղաքացիները հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում և այլն»։

Սակայն լրագրողների «սխալի» ապացույցն ամեն օր քաղաքացիները տեսնում են խանութներից գնումներ կատարելիս, քանի որ Հայաստանում աննախադեպ գնաճն անհնար է չնկատել։ Այս իրողությունների համատեքստում, սակայն, խորհրդարանում իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկին։

Այս թեմայի մասին զրուցել ենք ԱՃ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Անդրադառնալով նախարարի ելույթին և երկրում առկա տնտեսական իրավիճակին` պատգամավորն ասաց․ «Փաստ է, որ ոչ միայն նվազագույն աշխատավարձի, այլ նաև՝ հիմնական կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերի ավելացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա: Այն մեր երկրում հիմնականում պայմանավորված է գնաճով և նաև այն փաստով, որ 2020 թվականին աղքատության միջին մակարդակը բարձրացել է, իսկ այն բոլոր գործոնները, որոնք բերել են աղքատության մակարդակի բարձրացման, առկա են նաև 2021 թվականին։ Չափազանց մտահոգիչ եմ համարում գնաճային պահպանվող միտումները՝ նկատելով, որ, օրինակ, եթե 2021 թվականին սննդամթերքի միջին գների աճը կազմում էր 11. 5 տոկոս, ապա 2022 թվականի հունվարին աճել է ևս 1 տոկոսային կետով: Այս առաջանցիկ գնաճը, բնականաբար, բերում է մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման, և այս ֆոնին, նաև տարածաշրջանի երկրների օրինակով, մեր խմբակցությունն առաջարկել էր նվազագույն աշխատավարձի բարձրացում: Այստեղ առաջնային կարևոր չէ, թե ինչ չափով բարձրացում. մենք հիմնականում առաջ էինք տանում նվազագույն աշխատավարձի բարձրացման վերանայման հարցը: Ի դեպ, դա ոչ միայն այս օրենքի նախագծով. ես նաև 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էի գրավոր առաջարկով այդ հարցը բարձրացրել: Ինչու է այս պոպուլիստ իշխանությունը մերժում նախագիծը. հիմնական փաստարկներն ավելի շատ տեխնիկական բնույթի էին, որ՝ գիտեք, օրենքի նախագիծն ամբողջական չէ, մյուս դիտարկումը վերաբերում էր բարձրացման չափին: Այդ առնչությամբ մենք կոմպրոմիսային առաջարկներ արեցինք, սակայն չհամաձայնեցին, որովհետև ԱԺ մեծամասնությունը, ըստ էության, կառավարության կցորդն է, իսկ կառավարությունն այս պահին դեռ չունի որոշում: Ու թեև պառլամենտական երկրում թելադրողը պետք է պառլամենտը լինի, իրականում մեծամասնության պահվածքը հակառակն է վկայում։ Ինչ վերաբերում է նախարարի հերթական հայտարարությունները ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել քանի որ իր ասածներին այլևս անիմաստ է անդրադառնալը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի