Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ընդդիմությունը և գործող իշխանությունը պատասխանատու են Հայաստանի 30 տարվա կառավարման համար

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
 Երեկ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այսօր էլ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են այդ հանձնաժողովի աշխատանքները:
 
Այս թեմայի մասին զրուցել ենք փաստաբան Նորյար Նորիկյանի հետ։
 
Հարցին, թե ինչ կարծիք ունի այս մասին փաստաբանն ասաց․ «Երբ հարցը վերաբերում է իրենց պատգամավորական աթոռներին, որոշ անձանց՝ այս կամ այն պաշտոնում ընտրվելուն, աշխատավարձ ստանալուն, ԱԺ օրենսդիր գործունեությանը մասնակցելուն, կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելուն՝ իրենք կան: Իսկ երբ խնդիրը վերաբերում է ռազմավարական բնույթի հարցերի լուծմանը, ներքին ու արտաքին մարտահրավերների չեզոքացմանը, Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ դիրքորոշման ներկայացմանը, այդ ընդդիմություն կոչվածը չկա, խուսափում է և, ըստ էության, թռած է պատասխանատվությունից: Այս հանձնաժողովի շրջանակներում, եթե բան ունեն ասելու այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Արցախյան աղետալի պատերազմի ընթացքում, թող ներկայացնեն փաստերը, ցույց տան մարդկանց, ճշմարտությունը բացահայտեն, հավաքեն հավելյալ նյութեր, հիմնավորեն ու ներկայացնեն էն, ինչ երկու տարի շարունակ խոսում են: Ես կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովի գործունեությունը պետք է միտված լինի բացառապես պատերազմի բռնկման պատճառների վերհանմանը: Որևէ իշխանություն կամ որևէ քննիչ հանձնաժողով մեղավոր նշանակելու սահմանադրական լիազորություն չունի: Քննիչ հանձնաժողովը ընդամենը ուսումնասիրելու է կատարվածի հանգամանքները, իսկ Հայաստանում մեղավոր նշանակվում են միայն դատարանի կողմից»։
 
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, որ «հանձնաժողովը լծված է լինելու իշխանության անմեղության բեմադրմանը…»` փաստաբանն ասաց․ « Այս ընդդիմությունը և գործող իշխանությունը պատասխանատու են Հայաստանի 30 տարվա կառավարման համար, թող չփորձեն խուսափել այսօրվա Հայաստանի ողբերգական իրավիճակի համար պատասխանատվությունից: Մեզ նման մարդիկ, ուժերը կարող են խոսել և ներկայացնել անաչառ արբիտրի գործառույթ և թե՛ գործող, թե՛ նախկին իշխանություններից հաշիվ պահանջել՝ ի՞նչ գործողությունների հետևանքով մենք կանգնեցինք այսօրվա ողբերգական իրավիճակի առաջ: Այո՛, մենք սովոր ենք տեսնել՝ ինչպես են գործողները նախկիններին մեղադրում, նախկիններն էլ՝ գործողներին: Այս օրակարգով մենք որևէ հանգրվանի չենք հասնելու: Այդ կողմերի գզվռտոցից տուժում է Հայաստանի Հանրապետությունը: Եթե այդ հանձնաժողովում գործողները պետք է նախկիններին անվանեն թալանչիներ, նախկինները գործողներին՝ կապիտուլյանտներ, մենք ոչ մի բանի չենք հասնի: Այդ մենք պետք է երկու կողմերից էլ հաշիվ պահանջենք՝ այդ ի՞նչ գործունեություն իրականացրիք, որի հետևանքով այսօրվա ողբերգական իրավիճակն է ստեղծվել»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի