Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: «Փաստը» տեղեկացրել էր, որ ներկայում արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը հերթական անգամ ներկայացրեց իր նախագիծը, խոսեց հուշարձան-համալիրի կառուցման նպատակի մասին:

Нет описания.


Հովհաննիսյանն ասում է՝ իր նախագծով Քրիստոսի հուշարձան-համալիրն իր մեջ ներառելու է կենսագրական դրվագներ՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով: Ընդգծում է՝ այն երկրներում, որտեղ կա Քրիստոսի արձանը, նման ամբողջական համալիր մոտեցում առկա չէ, մինչդեռ ինքը հասցրել է ուսումնասիրել տարբեր հուշարձան համալիրներ: «Մեր երկրում կառուցվող համալիրը կարող է դառնալ քրիստոնյաների բացառիկ հավաքատեղի և ծառայել որպես միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի քրիստոնյաների համար»,-վստահություն է հայտնում մշակութային գործիչը: Նա կարծում է, որ հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, շեշտում՝ մինչ այժմ միաբանության ոչ մի գործընթաց չի եղել, իսկ Քրիստոսին նվիրված հուշարձան-համալիրի կառուցման գործընթացում նա հենց այդ խորհուրդն է տեսնում: Հովհաննիսյանի խոսքով՝ 2020 թ.-ին  սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը փոխեց մեր առաջնահերթությունները ծառացած խնդիրների հանդեպ, ուստի պետք է փոխել մեր ռազմավարությունը բոլոր ոլորտներում: «Իմ կարծիքով,  այս նախաձեռնությունը կրում է ազգային, պաշտպանական, ռազմավարական, հետո նոր կրոնական բնույթ, բայց հիմքում միաբանության խորհուրդն է: Տեսել եմ պատերազմի արհավիրքը, տեսել եմ, թե ինչպես էր Ադրբեջանը խախտում պատերազմի անգամ չգրված կանոնները, և հիմա հստակ պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե հանկարծ չմիավորվենք և քրիստոնյա աշխարհին չներգրավենք դեպի հինավուրց Հայաստան»,-նշեց Հովհաննիսյանը: Հետո արդեն մշակութային գործիչը ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի հուշարձան-համալիրը, որն իր մեջ, նրա դիտարկմամբ, պետք է ամփոփի Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և ոչ թե ուղղակի արձան լինի: «Մարդիկ օձաձև աստիճաններով պետք է բարձրանան: Ինչու օձաձև, քանի որ ողջ կյանքի ընթացքում մարդը երկընտրանքի առջև է՝գնալ դեպի աստվածայինը, թե դեպի սատանան: Առաջին հարկում լինելու է Հիսուս Քիստոսի ծնունդը և կյանքը պատկերող հարթաքանդակ: Երկրորդ հարթակում քարանձավն է, որտեղ, ըստ Աստվածաշնչի, խաչից իջեցնելուց հետո դնում են Քրիստոսի մարմինը: Այնտեղ ամրագրված կլինեն Քրիստոսի խոսքերը: Այնուհետև երրորդ հարթակում արձանն է ու մեծ խաչը: Իհարկե, այնտեղ կլինեն այլ կարևոր ատրիբուտներ ևս: Հետադարձ ճանապարհը ճերմակ եմ պատկերացնում: Ինչ վերաբերում է պատվանդանին, կարծում եմ, որ արձանը պետք է պատվանդան չունենա, լինի սարի վրա, որպեսզի մարդիկ կարողանան հասնել դրան»,-ներկայացրեց Ռ. Հովհաննիսյանը: Ընդգծեց՝ շատ ու շատ հարցեր հընթացս կքննարկվեն մասնագետների, հոգևորականների հետ՝ որևէ կարևոր բան բաց չթողնելու համար: Նա նաև պատկերացնում է, թե որտեղ կարող է տեղադրվել այս հուշարձան համալիրը՝ Եղեգնաձորի Արատես գյուղում, որտեղ 3-4 կմ շառավղով երեսունից ավելի վանական հուշահամալիրներ կան, կարող է քննարկվել նաև Խոր Վիրապում և Հատիս լեռան վրա տեղադրելու տարբերակը: 

Պարոն Հովհաննիսյանը նշում է՝ հուշարձանի կառուցումը կարևոր է մի շարք առումներով ևս: «Համայնքը, որտեղ կտեղադրվի արձանը, մեծ զարգացում կունենա: Հուշարձանը կառուցելիս պետք է մի շարք կոմունիկացիաներ ստեղծվեն: Կզարգանան հարակից շրջանները և ամբողջ երկիրը: Բացի դա, վստահ եմ, որ սա ուխտագնացության վայր է դառնալու, հետաքրքրելու է զբոսաշրջիկներին: Այս ծրագրին պետք է միանան նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչները՝ առաջարկներ ներկայացնելով, թե ինչպես անել, որ այս հուշարձանը նաև տնտեսական զարգացման խթան հանդիսանա: Այսինքն՝ մի կողմից հուշարձանը կծառայի որպես Քրիստոնեության պահպանման, ամրապնդման և տարածման քարոզչության ձև, ուխտագնացության վայր, մյուս կողմից՝ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, նրա զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու համար»,-շեշտում է բանախոսը:

Մշակութային գործիչը վստահ է՝ մեզ պետք է միաբանություն, բայց նշում է՝ չունենք այն գործիքը, որ կարողանանք ազգին միաբանել: «Հիմա այս գաղափարը կարող է մեզ միավորել: Պետք է վերագտնենք մեզ, մեզ համար ամեն օրը նոր կռիվ ու պատերազմ է, և միշտ պետք է Աստծուն և նրա Միածին որդուն ունենանք մեր մեջ: Սա շինարարություն է, կառուցում նաև մեր հոգիների, ոչ թե արձանի ու խաչի: Այստեղ պետք է հոգի դնել, միաբանված լինել, պետք է այնքան սեր լինի, որքան Հիսուսն ուներ մեր հանդեպ: Սա արձանի կառուցում չէ, մեր հոգիների, հավատքի կառուցումն է: Սա իմ կարծիքն է»,-եզրափակում է Ռուբեն Հովհաննիսյանը:

Լուսինե Առաքելյան

Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար Ղումաշյան