«Հայկական ժամանակ». Վախթանգ Աբրահամյանն ապագայում կնշանակվի ԿԲ նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը:
ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:
Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում:
ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը, իր պաշտոնին վերանշանակվել էր անցած տարվա մայիսին՝ 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին:
Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



