Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



