Վարակակիրների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2842 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399 727-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8123 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Փետրվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1560 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9683-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2548 է, ընդհանուր առողջացածներինը՝ 362 004, փաստացի բուժվողներինը՝ 28 040: Մեկ օրում արվել է 7636 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 805 028 թեստավորում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



