Պեկին-2022. Գեղասահորդ Նեյթան Չենը` Ռաֆայել Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն
ՍՊՈՐՏՊեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը Նեյթան Չենն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով:
Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են հաջորդաբար` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:
Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



