Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ գնում է հայկական գրերը մաքրելու և հայկական մշակույթը կեղծելու ճանապարհով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջերս Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ «Ալբանիայի» (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել»՝ իբր ալբանական կրոնական տաճարներից հայերի գրած կեղծ գրառումները վերացնելու համար:

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե ո՞րն է նման նախաձեռնություն սկսելու Ադրբեջանի նպատակը` ադրբեջանագետն ասաց․ « Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի ղեկավարության կողմից հետևյալ դիրքորոշումն է որդեգրվել ու իրականացվում: Հիշում եք նաև, որ պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ ռմբակոծվեց, որից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվում է մի կողմից ալբանացման քաղաքականություն, այսինքն փորձում են այդ մշակութային ժառանգությունը վերագրել կովկասյան Ալբանիային, իրենք էլ իրենց կեղծած պատմության միջոցով իրենց համարում են նրանց իրավահաջորդները:

Մյուս կողմից՝ իրականացնում են ուղղակի վերացման քաղաքականություն. բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում երևում է, թե ինչպես են գերեզմանաքարեր քանդում, խաչքարերի վրա կրակում և այլն: Այժմ Ադրբեջանն այնքան է լպիրշացել, որ համարձակվում է հրապարակային հայտարարել, որ ինքը գնում է հայկական գրերը մաքրելու և հայկական մշակույթը կեղծելու ճանապարհով: Այս քաղաքականության նպատակն իհարկե հստակ է. եթե ջնջվում են հայկական մշակութային ժառանգության հետքերը, մի քանի տարի հետո այլևս հնարավոր չի լինելու ցույց տալ, ներկայացնել, նաև՝ միջազգային հանրությանը, որ սա հայկական ժառանգություն է, պատկանում է հայերին: Նման գործելաոճ եղավ նաև Նախիջևանում 90-ակաների վերջին ու 2000-ականների սկզբին, երբ մի հսկայական մշակութային ժառանգություն վերացվեց ուղղակի մարդկանց աչքի առաջ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը Կյանքից հեռացել է OnlyFans–ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու․ Նինա Տիտանյան «Ոսկե գնդակի» ֆավորիտները ԱՄՆ-ն որոշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ամսաթիվը Հրդեհ թոնրատան տանիքում Երևանում բախվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը» Հորմուզը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ագրեսոր չեն, ասել է Իրանի դեսպանը Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱմիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներովԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն Մարուքյան«Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԷդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում Արաղչի. Տարածաշրջանի երկրները պետք է ԱՄՆ-ին պատասխանատու պահեն Հորմուզի ճգնաժամի համար Բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Բաքուն պարզաբանում է պահանջում Մոսկվայից Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը գտել են Զինծառայողի մահը վրա է հասել օրդինատորի անզգուշության հետևանքով Զելենսկին բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած․ ԶԼՄ Անուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Օմանը հայտարարում է՝ Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում հակամարտության համար «Բարսելոնան» առաջինն ապահովել է ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար ՂումաշյանՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համարՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածինԳերեզմաններ պղծելու մեջ մեղադրվող կինը փախել է հոգեբուժարանից Լույս աշխարհ է եկել Վազգեն Թևանյանի առաջնեկը Ուկրաինան կիրառել է կառավարվող ավիառումբեր․ ՌԴ ՊՆ Իրանը հերքել է հայտարարությունները, ըստ որոնց խորհրդարանի խոսնակը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Մարտի 25-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն և Իրանը համատեղ կվերահսկեն Հորմուզի նեղուցը. Թրամփ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիրՊուտինը հրամանագիր է ստորագրել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ «Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըԵրևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը