Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այսօր անհապաղ մշակույթում որակ մատուցելը մեր ազգային անվտանգության խնդիրն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանի «Արտավազք 5 աստղանի» կատակերգությունը շուտով ներկայացվելու է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Հեղինակի հետ զրուցել ենք ներկայացման ասելիքի, հանդիսատեսի և հոգևոր ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին: Նշում է՝ բեմադրության մեջ մենք ինքներս ենք: «Արդյո՞ք մեզ նորովի ճանաչելու կարիք ունենք»,-հարցնում եմ ես:

«Ինքզինքը նորովի ճանաչելը մշտական գործընթաց է, որն ուղեկցում է բոլոր ազգերին ու հանրություններին: Հարցն այստեղ ինքներս մեզ օբյեկտիվորեն ու քննադատորեն ճանաչելն է, որն այնքա՜ն անհրաժեշտ է մեզ՝ տխուր, անելանելի հորձանուտի մեջ հայտնվածներիս:

Այս կատակերգությունը դրան է միտված: Տարիներ առաջ, երբ ավարտեցի պիեսն, ու այն տպագրվեց «Դրամատուրգիա» գրական-գեղարվեստական հանդեսում, ինձ թվում էր, թե մի քանի թատրոններ կցանկանան դա բեմադրել, որովհետև պիեսը մեր իրականության ստվերոտ երևույթները երգիծորեն, ռեալիստական կոնկրետությամբ և կենսուրախ ազատախոհությամբ ցուցանող ֆարս է, և նման մի գործ հրապարակում չկար: Քար անտարբերություն: Մի քանի ռեժիսորների առաջարկեցի, այդ թվում՝ անվանի բեմադրիչների, կներեք, անունները չեմ ուզում նշել: Հրավառվեցին, գովեստի խոսքեր շռայլեցին, բայց առաջարկում էին այս կամ այն հատվածը կրճատել կամ խմբագրել: Չհամաձայնեցի, որովհետև արդյունքում սատիրան վերածվում էր սովորական կենցաղային երգիծանքի և հիմնային գաղափարային թիրախները վերանում էին: Բեմադրիչները իշխանավորների և օլիգարխների դժգոհությունը չհարուցելու համար խուսափեցին բեմադրել: Դառն իրականություն, որը նույնպես հաստատում է այս կատակերգության գաղափարական ճշմարտությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Նշում է՝ կատակերգության հնարանքը հետևյալն է՝ Արտավազդ առաջին արքան, որին, ըստ ավանդազրույցի, չարքերը շղթայակապ արգելափակել են, հայտնվում է մեր օրերում՝ տարածքով անհամեմատ փոքրացած իր երկրում, և բախվում տիրող իրականությանը՝ քաղաքական գզվռտուքներ, օլիգարխիական մաֆիա, «մեծապատիվ մուրացկաններ», ամենաթողություն: «Չհաշտվելով այդ ամենի հետ՝ նա չարքերին խնդրում է հետ տանել իրեն: Այդ էպիզոդում նրա ասած խոսքերը, որոնք, հատկապես, բեմադրիչներն առաջարկում էին խմբագրել, հետևյալն է. «Դուք… Դուք չեք հասկանում, թե ի՜նչ եք անում: Դուք չգիտեք՝ ո՞վ եք դուք և որտե՞ղ եք դուք: Ես չհասկացա, թե ի՞նչ աշխարհ է սա… Շրջեցի ձեր հայոց մայրաքաղաք Երևանում և անհասկանալի աշխարհներ տեսա՝ «Ձկների աշխարհ», «Մարմարի աշխարհ», «Կոշիկի աշխարհ», «Ներկերի աշխարհ», «Կահույքի աշխարհ»… Ես հարցրի՝ որտե՞ղ է հայոց աշխարհը¬… Եվ ի՞նչ իմացա, օ՜ Արամազդ, ի՜նչ իմացա… Պարզվեց, որ ամբողջ Հայոց աշխարհը տեղավորել եք մեկ քաղաքի մեջ՝ Զեյթունը, Արեշը, Կիլիկիան, Մարաշը, Արաբկիրը… Ինչպիսի՜ դժբախտություն: Մի՞թե ես այսպիսի երկիր եմ թողել ձեզ… Այդ վայրերը հասնելու համար օրերով պիտի գնայիք, բայց… բայց տեղ եք հասնում կես ժամում, «մարշրուտկա» կոչվող տուփի մեջ կռացած… Բայց ո՞ւր էր, թե միայն դա՛ լիներ: Ձեզ համար Գեղարդը երշիկ է, Գառնին՝ լավաշ, Անին, Դվինը, Արարատը, Վասպուրականը՝ կոնյակ, Արենին, Հրազդանը, Իջևանը՝ գինի, Աշտարակը կաթ է, Լոռին՝ պանիր, Ապարանը թան է, Գյումրին՝ գարեջուր, Կարսը՝ խորոված: Դուք ամեն օր ուտո՜ւմ եք Հայաստանը…»: Սա գրվել է 2006 թ.-ին: Մի՞թե շատ բան է փոխվել մեր կյանքում: Եթե անգամ փոխվել է, ապա է՛լ ավելի դեպի վատը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Տարիներ անց Աբել յանի անվան թատրոնի գեղղեկավար Վահե Շահվերդյանը, կարդալով պիեսը, ցանկություն է հայտնում այն բեմադրել: «Վարպետն ընդառաջեց թատրոնի երիտասարդ բեմադրիչ Արեն Օսիպյանին՝ բեմադրության գործը զիջելով նրան: Վերջինս վառ երևակայություն ունի հատկապես կոմիքսային իրավիճակներ ստեղծելու և, իմ կարծիքով, ինչոր չափով շռայլված է այս գործի համար՝ նկատի ունենալով, որ ֆարսի սրման հնարքները կարող են բեմադրությունը «հրել» դեպի զվարճության հարթակ և ոչ թե երևույթների խորքային խարազանման: Սակայն դա նաև երիտասարդ դերասանախմբի ցանկությունն է, և ինձ մնում է հաշտվել այն մտքի հետ, որ, որպես հեղինակ, շատ եմ կառչում նախատրամադրվածությանս»,-ասում է դրամատուրգը:

Այնուհետև անցում ենք կատարում հանդիսատեսին: Հետաքրքրվում եմ՝ դեռ ակտուա՞լ է այն միտքը, որ պահանջարկն է ծնում առաջարկ, թե՞ հետզհետե հրաժարվում ենք սրանից և գնում որակ մատուցելու ճանապարհով: Խալաթյանն արձագանքում է՝ պահանջարկը առաջարկ կարող է ծնել օճառի, սառնարանի, ներքնաշորի կամ ատամի քսուկի համար, բայց ոչ երբեք արվեստի: «Հենց այդ մտայնությունը մեր ազգային ոգեղեն տունը քանդեց՝ սերիալների գռեհկաբանությամբ, ազգային թատրոնի և գրականության «եվրոռեմոնտով», երաժշտության մեջ թրքառաբիզականության տարածումով և այլն: Հանդիսատեսը, ո՛չ նախկինի պես հանդիսավոր, ազնվական արժանապատվությամբ, ոգևորությամբ ու բազմությամբ, այդուամենայնիվ, գալիս է թատրոն, բայց վերը նշված իրողություններն արդեն հոգնեցրել են նրան և որոշ չափով բթացրել ազնիվ, բարձրակարգ արվեստ ընկալելու ունակությունը: Այսօր անհապաղ մշակույթում որակ մատուցելը մեր ազգային անվտանգության խնդիրն է: Հարատևման, բարգավաճման, հզորանալու երաշխիքն է դա, այլ ճանապարհ չունենք: Բայց, ցավոք, հապաղում ենք, ուշացնում՝ չսթափվելով վնասարար մոգությունից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Գուցե տարիներ ի վեր մեզ մատուցվող անորակության պատճառո՞վ նաև անտարբեր դարձանք մեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ: «Պատասխանեցիք ձեր իսկ հարցին: Մեր ժամանակներում կրթությունն ու մշակույթը զորավոր են, եթե տեր ունենան, ՏԵ՜Ր… հանձին՝ պետության: Բոլոր ժամանակներում մշակույթի գեներատորն իշխանություններն են եղել և մեկենասները: Եթե կաթողիկոս Սահակ Պարթևն ու Վռամշապուհ արքան տեր չկանգնեին, Մաշտոցը տառերի գյուտը կանե՞ր: Եթե Սահակ Բագրատունին տեր չկանգներ, Խորենացին իր քերթությունը կստեղծե՞ր… Բելառուսը հայ նկարիչ Փարավոն Միրզոյանի նկարով նամականիշ հրատարակեց, մերոնք… ուզում էի ասել՝ ուղտի ականջում քնած են, բայց՝ չէ՜, մերոնք ծաղկափոշու մեջ թաթախված, ծիրանագույն բուրաստանի վայելքի մեջ են…»,-եզրափակում է դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի