Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահը կարող է ընտրվել նույնիսկ 54 ձայնով, դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է․ Ալեն Սիմոնյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ։ 

-Պարո՛ն Սիմոնյան, փետրվարի 1-ից ստանձնել եք ՀՀ նախագահի լիազորությունները․ որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում:

-Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում: 

-Հնարավո՞ր է՝ Դուք էլ հասցրիք բախվել ՀՀ նախագահի սահմանափակ լիազորությունների խնդրին, ինչի մասին իր հրաժարականի հայտարարությունում հիշատակել էր Արմեն Սարգսյանը:

-Մենք ընդդիմադիր գործիչներ ենք եղել և ընդհանրապես լիազորություն չենք ունեցել։ Մեր գործունեությամբ գործող իշխանություններին պարտադրել ենք տարբեր իրավիճակներ, լուծումներ։ Այո, երկար ժամանակ չէ, որ կատարում եմ Նախագահի լիազորությունները, բայց վստահ եմ, որ շատ ու շատ անելիքներ կան:

-Կարծում եք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Սահմանադրության բացե՞րը չէին: 

-Ես չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ բացեր կան, բայց, միաժամանակ, գործ անելու համար բավարար հիմքեր կան: Ի վերջո, նախագահի աշխատակազմում 100-ից ավելի աշխատակից կա: 

-Կարծում եք՝ կրճատելու անհրաժեշտությո՞ւն կա:

-Ես չեմ ուզում ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել, բայց վստահ եմ, որ եթե դու 100 հոգանոց անձնակազմ ունես, դու, իրոք, անելիք ունես և կարող ես օրդ լցնել օգտակար գործողություններով: 

-Ձեր՝ նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո նախագահականից հեռացավ Արմեն Գիչյանը, որը Արմեն Սարգսյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն էր: Նա հեռացավ, որովհետև չուզե՞ց աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չուզեցիք աշխատել նախկինների թիմակից պրոֆեսիոնալի հետ:

-Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: 

-Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար:

-Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված:

-ԱԺ-ում Ձեր օգնական Դավիթ Առաքելյանն էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց մեկ ամիս անց Դուք թողնելու եք Նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ այս մեկ ամսում չեք վստահում այն թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ: 

-Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի:

-Ընդդիմությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու Նախագահի ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ի ժամանակ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց մի քանի խմբակցությունների կողմից, բոլոր ուժերն էլ մասնակցեցին հարցի քննարկմանը: Այսինքն, հիմա ունենալու ենք նախագահ՝ ընտրված միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Սա չի՞ նվազեցնի վստահության աստիճանը Ձեր թեկնածուի նկատմամբ: 

-Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել(նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է: 

-Օրերս սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջին նիստն արեց, բայց տպավորություն է, որ չկա հստակ որոշում, թե ինչ է լինելու․ փոխվելո՞ւ է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Դուք անձամբ ի՞նչ տեսակետ ունեք: 

-Չկա լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք: Կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են: Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Դրանց օրինակները բազմաթիվ են: Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց:

-Նախօրեին դատարանը կալանավորեց դատավոր Բորիս Բախշիյանին, որը ընդդիմադիր գործիչներին կալանքից ազատելու վճիռներ էր կայացրել: Նա արդեն հայտարարել է, որ սա քաղաքական պատվեր է, Դատավորների միությունն է մտահոգություն հայտնել, նաև 90-ից ավելի դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել: «Քաղաքական պատվերի» մասին այս հայտարարությունները որքանո՞վ աղերս ունեն իրականության հետ:

-Եթե այս իշխանությունը քաղաքական պատվերներ տար, մենք շատ վաղուց նման խոսակցությունների ականատես չէինք լինի: Մենք երբևիցե նման գործողությունների չենք դիմել և չենք դիմելու: Նույն ձևով ասում էին՝ընտրություններ ենք կեղծելու, ասում էին՝ 2018-ին ուրիշ էր, հիմա ուրիշ է, բայց մենք ընտրություններ չենք կեղծել և չենք կեղծելու: Նույնկերպ ասում են՝ իբր, բոլորս կոռումպացված ենք, բայց որևիցե լուրջ մեղադրանք կամ ապացույց ոչ բերում են, ոչ էլ իրականության մեջ դրա օրինակը կա: Ասում են՝ քաղբանտարկյալներ են, բայց որևէ հիմնավորում չի բերվում: Ես կարծում եմ՝ հակառակն է տեղի ունենում. մարդիկ, որոնք որոշում են իրենց պատսպարել տարբեր քաղաքական հանցագործություններից, քաղաքական հայտարարություններ են անում, որպեսզի հեշտ լինի իրենց: Ասում եք՝ Դատավորների միությունը հայտարարություն է արել: Այդ միության ղեկավարը զբաղվել է քաղաքական գործունեությամբ, երբ որ ինձ հետ կապված հայտարարություններ է արել ժամանակին: Ես էլ ասում եմ, որ Դատավորների միության այսօրվա ղեկավարը քաղաքական գործունեություն է ծավալել, երբ եղել է գործող դատավոր:

-Բայց 130 դատավոր նրան է ընտրել միության նախագահ: Ինչո՞ւ։

-Ես չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ մենք դատական համակարգում խնդիր ենք ունեցել և ունենք: Եթե ինձ չեք հավատում, դուրս եկեք և քաղաքացիներին հարցրեք: Մեզ մեղադրում են դատական համակարգի խնդիրը չլուծելու մեջ, մենք հանձնառություն ենք ստանձնել, ու այդ պողպատե մանդատը ամենակարևոր մասով նաև դրա մասին է, որ ՀՀ-ում պետք է օրենքի պողպատ, այլ ոչ ծանոթ-բարեկամի պողպատ, զանգովի դատավարությունների պողպատ: ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը համաձայն է իմ այն պնդման հետ, որ մենք դատական համակարգում ունենք մեծագույն խնդիրներ: 

-Պարո՛ն Սիմոնյան, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքներին: Այս հանգամանքը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է իշխանությանը միջազգային վեհաժողովներում: 

-Եթե պետք է գան Հայաստանի վերաբերյալ բանաձևերին դեմ քվեարկեն, ես չգիտեմ՝ օգնում է, թե խանգարում է: Բայց այդ դուռը մշտապես բաց է, ես մշտապես իրենց հետ քննարկել եմ, համոզել եմ, ամեն ինչ արել եմ, որ իրենք այդ ֆորմատներին մասնակցեն: Խնդրեմ, մի ֆորմատին մասնակցեցին, տեսանք ինչ եղավ: 

-Դուք աշխատանքային այցով ԱՄՆ եք մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել է ձեր գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ: Չէ՞ր կարելի ավելի համեստ ծախսեր անել։

-Կարելի էր ընդհանրապես մասնավոր ինքնաթիռով գնալ, կարելի էր ընդհանրապես վրանում ապրել և ընդհանրապես չգնալ: Ես համարում եմ, որ այդ խոսակցությունն այլևս տեղին չէ, որովհետև ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին ժամերին ունեցել եմ գործնական հանդիպումներ: Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո գնա բանակցի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել: Օրինակ, երբ Մոսկվա ես թռչում, դրա կարիքը չկա, որովհետև կարճ է թռիչքը: ԱՄՆ մեր ուղևորությունը տևել է 24 ժամ, այսինքն, մենք 24 ժամ ճանապարհին ենք եղել: Այստեղից մեկ այլ երկիր ենք գնացել, այնտեղ սպասել ենք, հետո շարունակել ենք: Բայց ես ԱՄՆ-ում պետք է հանդիպումներ ունենայի և ես չէի կարող հանդիպումների ժամանակ քնել: Ինչ վերաբերում է գիշերակացին, այն որևէ ձևով չի տարբերվում հասարակ միջին գիշերակացից: Ընտրվել է միջին դասի հյուրանոց, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում: Համարում եմ, որ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն մարդիկ, որոնք գնում են աշխատելու, հնարավորություն ունենան նաև հանգստանալու:

-8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վիրավորել, հայհոյել, ամբիոնի մոտից հեռացնել պատգամավորին, բռնությամբ դահլիճից դուրս հանել, պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք: Ի՞նչ պետք է անել օրենսդիր մարմնում այս երևույթները կանխելու համար: 

-Մենք չէինք կարող խուսափել այդ երևույթներից, որովհետև նախընտրական ժամանակահատվածը աչքի է ընկել շատ ավելի վատ երևույթներով և շատ ավելի վատ հայտարարություններով: Ընդդիմությունը և ընդդիմադիր տարբեր գործիչներ չեն խորշել գնդակահարություններ բեմադրել, չեն խորշել անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել և, բնական է, որ փողոցային պայքարի ամբողջ բացասական էներգիան եկել ու պարպվել է այդ փոքր դահլիճի մեջ: Բնական է, որ այդ լարվածությունը պետք է ինչ-որ ձևով արտահայտվեր և արտահայտվում է: Ես ցավում եմ այդ միջադեպերի համար: 

-Դրանից խորհրդարանի աշխատանքի որակը չի՞ ընկնում: 

-Բնական է՝ հանրությունը վատ է վերաբերվում դրան ու ճիշտ է անում, որովհետև իրենք դրա համար չէ, որ պատվիրակել են պատգամավորներին: Բայց ներողություն եմ խնդրում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է շիշը նետել ելույթ ունեցողի ուղղությամբ, ոչ թե հակառակը: 

-Երբ խոսվում է միջոցներ ձեռնարկելու մասին, միջոցներից մեկն էլ ԱԺ կանոնակարգով սահմանված էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է: Ինչո՞ւ ՔՊ-ն հանդես չի գալի էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, և այդ հարցերը միանգամից կտեղափոխվեին հանձնաժողովի դաշտ:

-Իմ համոզմամբ՝ դա որևէ բան չէր փոխի: Այսինքն, ի՞նչ, Սեյրան Օհանյանին կանչեինք Էթիկայի հանձնաժողով, ասեինք՝ եթե ելույթ ունեցողի հետ համաձայն չես, ինչո՞ւ ես շիշ նետում իր ուղղությամբ, ի՞նչ էր դա փոխելու: Էթիկան պետք է ներքին լինի: Երբ մարդիկ գալիս են ԱԺ և փորձում են իրենց այնտեղ լինելը արդարացնել նման գործողություններով, այլ ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալով, ի՞նչ էթիկայի հանձնաժողով: Իրենք գալիս են իրենց ընկերների, որոնք իրենց բնորոշմամբ, քաղաքական առումով հետապնդվում են, առջև արդարանան, ասեն՝ տեսեք, մենք այստեղ գործ ենք անում, պայքարում ենք ձեզ համար: Այդտեղ ի՞նչ էթիկայի մասին է խոսքը:

-Այսինքն, ցանկացած էթիկայի հանձնաժողով, որը կարող է ստեղծվել որևէ միջադեպի առիթով, չի՞ կարող զսպաշապիկ լինել պատգամավորների համար։ 

-Ընդհանրապես, չեմ կարող ասել, բայց Դուք ինձ կոնկրետ դեպքերի մասին հարցրիք, իսկ այդ կոնկրետ դեպքերը կոնկրետ բանի համար են արվում: Դրանք քաղաքական նպատակ հետապնդող գործողություններ են:

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի