Պեկինում դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ում չինական ներկայացուցչության տարածած հայտարարությունից։
Հայտարարության տեքստում ասվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից արդեն 30 տարի է անցել, սակայն Հյուսիս-Ատլանտյան դաշինքը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունն ու գործողությունների դիապազոնը, զբաղվելով դաշինքային քաղաքականությամբ եւ առճակատմամբ։
Տեքստում նաեւ ասվում է, որ ռեգիոնալ անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական դաշինքների ամրապնդման եւ ընդլայնման հաշվին։ Պեկինը կոչ է արել ՆԱՏՕ-ին հրաժարվել սառը պատերազմյան մենթալիտետից, եւ գաղափարական նախապաշարմունքներից, հարգել այլ պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը, շահերը, ինչպես նաեւ՝ քաղաքակրթությունների, մշակույթների եւ պատմությունների բազմազանությունը։



