Ոսկին էժանանում է դոլարի ամրապնդման ֆոնին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան ոսկին էժանանում է դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 1.6 դոլարով կամ 0,09 տոկոսով՝ հասնելով 1820.15 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.94 տոկոսով՝ հասնելով 22,.858 դոլարի ունցիայի դիմաց։
Ոսկու գնի վրա ճնշում է գործադրում դոլարի աճը, որի ինդեքսը ( փոխարժեք ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում է 0.19 տոկոսով՝ հասնելով 95.58 կետի։ Ավելի թանկ դոլարը ոսկին պակաս գրավիչ է դարձնում գնելու համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



