Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտակարգ դեպք Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ փետրվարի 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում ծառայութուն իրականացնելիս են եղել, երբ նկատել են  Honda Odyssey մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում է՝ գերազանցելով  սահմանված արագութունը, ինչը վտանգ  էր ներկայացնում թե՛ իր, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների համար:

Shamshyan.com-ի տեղեկություններով պարեկային ծառայության Երևանիգ գնդի  1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, պարեկ Վլադիմիր Վաթյանի  և կրտսեր պարեկ Հրայր Նազարյանի հետ համատեղ  կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում կա նաև երեխա:  Վաշտի հրամանատարը տեղեկացնում է  գումարտակի հրամանատարին, որ վարորդի գրկում երեխա կա, ինչից հետո  Վ. Վաթյանն ու Հ. Նազարյանը  կանգնեցնում են ավտոմեքենան Աշոտ Հովհաննիսյան փողոցում:

Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան  գտնվում է անգիտակից,  ծայրահեղ  ծանր վիճակում:   Պարեկները առանց հապաղելու իրենց  ծառայողական ավտոմեքենայով  7-ամյա տղա  երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն,  որտեղ էլ  բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, հրաշք են գործում: Նրանց հաջողվում է փրկել երեխայի կյանքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հիվանդանոցի մոտ հավաքված երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Իրոք, որ մարդկությունը չի կորել: Հալալ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոնի բժիշկներին, ովքեր փրկեցին մեր փոքրիկի կյանքը:

Բժիշկներն էլ իրենց հերթին մեզ ասում էին, որ եթե երեխային մի քանի րոպե ուշ հասցնեինք հիվանդանոց,  ողբերգություն էր տեղի ունենալու, քանի որ երեխան գտնվում էր ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:  Հիմա ոնց չասես՝ հալալ ա նաև  պարեկներին: Հալալ ա նաև  երեխայի հարազատին, ով տանից երեխային տեղափոխում էր հիվանդանոց:

Ճիշտն ասած, եթե պարեկները իրենց մեքենայով չտեղափոխեին, մենք գուցե մի քիչ ուշ հասնեինք հիվանդանոց ու այդ ժամանակ բանը բանից անցներ:  Մեր երախտիքի խոսքն ենք ուղղում բժիշկներին, պարեկներին ու  մեկ բառ ասում՝ շնորհակալություն ձեզ, դուք ապացուցեցիք, որ հայի այս տեսակը քանի կա, հայը անպարտելի կլինի»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվում էր Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում և դա եղել է  գազաբալոնից արտանետված շմոլ գազից:  Կատարվածի մասին նաև տեղեկացվել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: 

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh