Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարաբերությունների կարգավորման» մարմաջի սպառնալիքներն ու անիրատեսական սպասումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկանց աչքից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ինչքան ժամանակն անցնում է, իշխանություններն այնքան ավելի մեծ եռանդով են փորձում հանրությանը համոզել, թե այս անելանելի վիճակում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Ու այդ կոնտեքստում փորձում են տարբեր հիմնավորումներ ներկայացնել, թե շուտով ճանապարհները կբացվեն, վերջնականապես դուրս կգանք տևական շրջափակումից, առանց որևէ խոչընդոտի կկապվենք Ռուսաստանի ու Եվրոպայի հետ, առևտուրը կաշխուժանա, Հայաստանը կզարգանա և այլն։

Մյուս կողմից էլ՝ թուրքական և ադրբեջանական պաշտոնական շրջանակներից ևս հայտարարություններ են հնչում, թե Հայաստանին ձեռք են մեկնել, ու եթե Երևանն ընդունի իրենց պահանջները, ապա հայկական կողմն էլ կօգտվի տարածաշրջանում առաջացած խաղաղության ու բարգավաճման նոր հնարավորություններից։ Սակայն հարցն այն է, որ այսպիսի իրավիճակում հայկական կողմի դրական սպասումներն անիրատեսական են, իսկ մյուս կողմից էլ՝ պարտված վիճակում հարաբերությունների կարգավորման գործընթացին գնալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Նախ՝ այնպես չէ, որ Հայաստանը շրջափակումը հաղթահարելու համար չունի անհրաժեշտ պայմաններ. հարցն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում մտածել ու օգտվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չկապված այլ ուղղություններով հնարավորություններից։

Օրինակ՝ իրանական կողմը հայտարարում է «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի» գործարկման մասին, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին վերջերս մանրամասնել էր, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև այդ նախագծի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս նախագծի հետ կապված Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նախատեսվող միջանցքն իր տարածքով անցնի, բայց պարզ է, որ Իրանը քաղաքական ու ռազմավարական առումով ավելի շահագրգռված կլինի, որ գլխավոր տրանսպորտային ուղին հենց Հայաստանով անցնի։ Հնդկաստանը ևս կցանկանա ներդրում ունենալ Հայաստանով անցնող ճանապարհի կառուցման և ենթակառուցվածքների ստեղծման գործում, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են իր ախոյան Պակիստանի հետ ու բացահայտ հակահնդկական քաղաքականություն են վարում։

Մյուս կողմից էլ՝ Վրաստանը Լարսի նոր ճանապարհ ու թունել է կառուցում գործող ճանապարհի ամենաբարդ հատվածը շրջանցելու նպատակով, որը սովորաբար ձմռանը, հաճախ նաև տարվա այլ սեզոններին փակվում է, ինչն էլ հայ բեռնափոխադրողների համար խնդիրներ է ստեղծում։ Նոր ճանապարհի ու թունելի շինարարությունը Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավարտել 2024 թվականին։ Այս ճանապարհի կառուցումը միանշանակ նպաստավոր պայմաններ կստեղծի Ռուսաստանի հետ անխափան կապն ապահովելու գործում։ Ստացվում է, որ Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ հաղորդակցության ուղիների պոտենցիալն օգտագործելու մեծ հնարավորություն է ստացել, սակայն փաստացի չի ցանկանում առաջին հերթին օգտվել դրանցից, և ամեն անգամ իշխանությունները միտումնավոր շրջանցում են այս թեման։ Օրինակ՝ տեսե՞լ եք, որ Փաշինյանը կոնկրետ չափելի գնահատականներով խոսի Վրաստանով ու Իրանով անցնող հաղորդակցության ուղիների ընձեռած նոր հեռանկարների մասին։

Ոչ, նա միայն ոչինչ չասող և լղոզված հայտարարություններ է արել, սակայն դրա փոխարեն իշխանություններն իրենց ողջ կազմով առավոտից երեկո խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, ճանապարհների բացման արդյունքում առաջ եկող «աներևակայելի հնարավորությունների» մասին։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին սիրաշահելու համար Փաշինյանն իր վերջին առցանց հարցազրույցում նշում էր, թե հայկական կողմը Սյունիքի հարավային հատվածով անցնող երկաթուղու կառուցման համար 200 մլն դոլար կարող է ներդնել, ու անգամ հնարավոր է, որ հենց միջազգային ներդրողներն էլ այդ ծախսերը վերցնեն իրենց ուսերին։ Կարծում ենք՝ դժվար չէ գլխի ընկնել, թե ովքեր կարող են լինել այդ ներդրողները՝ միանշանակ թուրքերն ու ադրբեջանցիները։ Նրան դեռ ավելի մեծ գումար կարող են առաջարկել երկաթուղու ամբողջ կառավարումն ամբողջությամբ իրենց իրավասության տակ վերցնելու համար։

Ու պատահական չէ, որ պաշտոնական Անկարան ու Բաքուն շարունակում են խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ու ընդգծել, թե դրա բացման ուղղությամբ Հայաստանից դրական ուղերձներ են ստանում։ Ու միանգամից աչքի է զարնում այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հայտարարել էին, թե միջանցքային տրամաբանությունն իրենց համար անընդունելի է, բայց զարմանալի է, թե հիմա ինչո՞ւ ծպտուն անգամ չեն հանում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի պաշտոնական լեքսիկոնից դուրս չի եկել միջանցքային տերմինաբանությունը։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները, կարծես, վերջնականապես հակվել են այն տարբերակին, որ Թուրքիան ու Ադրբեջանն, իրենց տնտեսական հնարավորություններն օգտագործելով, կարող են վերահսկել Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիները։

Ընդ որում, խոսքը ոչ միայն երկաթուղու, նաև այլ ճանապարհների մասին կարող է լինել, որոնց մասին Անկարայից ու Բաքվից պարբերաբար ակնարկում են։ Վերջապես՝ առաջ է գալիս այն հարցը, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեն, որ Հայաստանը զարգանա ու իրենց տարածքներով ապրանքներ արտահանի Ռուսաստան, Եվրոպա կամ այլ երկրներ։ Ավելի շատ նրանց խնդիրների մեջ է մտնում հեռահար նպատակների իրականացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելն ու տնտեսական, մշակութային ներթափանցման, փափուկ ուժի գործիքների կիրառման միջոցով Հայաստանում եղանակ փոխելը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակադրումն առաջին հերթին Սյունիքին տիրանալն ու մեծ հաշվով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Պատահական չէ, որ Թուրքիայի դրդմամբ Ալիևը հայտարարում է, թե «իրենք վերադառնալու են Զանգեզուր, բայց ոչ տանկերի միջոցով»։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական