Հայտնի է միջոց, որը ինը անգամ նվազեցնում է կորոնավիրուսից մահացության ռիսկը
ԼԱՅՖՎիտամին D-ի պակասն օրգանիզմում զգալիորեն մեծացնում է COVID-19-ից ծանր ընթացքի և մահվան վտանգը, պարզել են Բար-Իլան համալսարանի և Գալիլեայի բժշկական կենտրոնի գիտնականները: Այդ մասին գրում է Times of Israel-ը։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ վիտամիններն ի վիճակի չեն փոխարինել պատվաստանյութերին, սակայն, այնուամենայնիվ, օգնում են խուսափել կորոնավիրուսի վատթարագույն հետևանքներից։
Նրանք նշում են, որ թեև ուսումնասիրությունը կատարվել է մինչև «Օմիկրոնի» ի հայտ գալը, բայց այն կարևոր է նաև այս շտամի համար: Հետազոտության հեղինակը բացատրել է, որ վիտամին D-ն օգնում է բարձրացնել ընդհանուր իմունիտետը, որն ուժեղացնում է մարմնի պաշտպանությունը վիրուսային պաթոգեններից, որոնք «հարձակվում են» շնչառական համակարգի միջոցով:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



