Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հռիփսիմե Ստամբուլյան. Իրական մտավախություն ունեմ, որ հայ տնտեսվարողը կարող է ավելի քիչ իրավունքներ ունենալ, քան թուրք ներդրողը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Panorama.am-ը զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դրա վերաբերյալ մտահոգությունների ու հնարավոր հետևանքների մասին։

Հարց- Տիկին Ստամբուլյան, մեկնարկեցին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները: Ինչպես գիտենք, այն հնարավոր դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Հասարակության ներսում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կարծիքները հակասական են: Նախ, Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք գործընթացի նկատմամբ:
Պատասխան- Ընդհանրապես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, այն մեզ համար ունի, այդ թվում նաև, անվտանգային նշանակություն: Սրանով է պայմանավորված, որ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ այս ուղղությամբ եղել են որոշակի գործընթացներ տարբեր մակարդակներում: Սակայն հնարավոր չի եղել հաջողության հասնել գլխավորապես Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականության պատճառով: Հիշում եք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձը տապալվեց Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու հետևանքով:
Մեզ համար սկզբունքային է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրապես տեղի ունենա առանց նախապայմանների և համաչափորեն արտահայտի կողմերի շահերը: Այս տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացն ինձ համար բավականին խնդրահարույց է:
Ի տարբերություն նախորդ փորձերի՝ այսօր Հայաստանի իշխանությունները բանակցությունների են գնում պարտվածի, կապիտուլյացիայի ենթարկվածի դիրքերից: Ավելին, 44-օրյա պատերազմից հետո մենք անակատես ենք դառնում կարևոր, անվտանգային հարցերում Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանին անհիմն, միակողմանի զիջումների: Նման պայմաններում դժվար է պատկերացնել, որ Թուրքիան, առավել ևս Էրդողանի ամբիցիոզ Թուրքիան, իսկապես հրաժարվել է իր նախապայմաններից և չի փորձելու իր առաջնահերթությունների մասով Հայաստանի գործող իշխանությունից զիջումներ ստանալ:
Այո՛, ԱԳ նախարարները հայտարարեցին առանց նախապայմանների բանակցությունների մասին, սակայն մենք բոլորս մեր աչքի առաջ ունենք ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում գործող իշխանության բանակցելու փորձը, երբ Ալիևը կառուցողական էր որակվում, իրենք էլ «ինչ պետք է, այն էլ բանակցում էին»: Այդ ամենի արդյունքում ունեցանք աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմ: Այս համատեքստում առկա գործընթացում միջնորդի բացակայությունն ավելի է խորացնում իմ մտահոգությունները:
Ինձ համար անընդունելի է նաև Ադրբեջանի՝ այդքան ընդգծված ներկայությունը հայ-թուրքական գործընթացում: Նախկինում էլ Թուրքիան Հայաստանին վերաբերող հարցերում հաշվի է առել ադրբեջանական գործոնը, սակայն այսօր գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, որն էլ ամեն ինչ անելու է այստեղ իր օրակարգը թելադրելու համար՝ բարդացնելով Հայաստանի առանց այդ էլ բավականին թույլ բանակցային դիրքերը:

Հարց-Իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հատկապես ընդգծում են սահմանների բացման արդյունքում սպասվող տնտեսական օգուտները: Ընդդիմախոսները նշում են, որ այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր տնտեսության համար, ուստի հայ-թուրքական սահմանի փակ լինելը բխում է մեր շահերից: Ո՞րն է Ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ։
Պատասխան-Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա պետք է նշեմ, որ ցանկացած սահմանի փակ լինելը, այդ թվում նաև հայ-թուրքական, ինքնին խնդիր է, ուստի սահմանները բացելուն վերաբերվում եմ նորմալ: Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ այդ սահմանը փակվել է միակողմանի կերպով, ինչը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամանքի հերթական դրսևորումն էր: Հետևաբար, սահմանը բացելու որոշումը, ըստ էության, ևս Թուրքիայինն է միայն: Եթե Թուրքիան իսկապես Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել, ինչպես պնդում է Անկարան, եթե իսկապես ցանկանում է փակել տարածաշրջանում թշնամանքի էջը, կարծում եմ, մենք Թուրքիայից պետք է արդեն լսած լինեինք իր այդ միակողմանի քայլը չեղարկելու որոշման մասին: Սակայն, մենք ոչ միայն դա չենք լսել, այլև Անկարան շարունակում է անուղղակիորեն Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել:
Սահմանի բացվելու տնտեսական ազդեցության հետ կապված ես նույնպես որոշակի ռիսկեր եմ տեսնում. Հայաստանի տնտեսության համար թուրքական տնտեսության հետ մրցելը բավականին բարդ է լինելու հայտնի պատճառներով:
Եթե պետությունը կարողանա ճիշտ մեխանիզմներ մշակել, պաշտպանել տեղի տնտեսվարողներին, հնարավոր կլինի այդ ռիսկերը հասցնել մինիմալի: Սակայն այսօր, ցավոք, ես որևէ կերպ չեմ տեսնում կառավարության կողմից այդ ռիսկերի գնահատման և դրանք չեզոքացնելուն ուղղված աշխատանք: 
Իշխանությունը զբաղված է գլխավորապես խրախուսման գործիքներ ներդնելով և դիմացինի ցանկությունները կատարելով: Այս մարդիկ չունեն ռիսկների գնահատում, թե ընդհանրապես և թե մասնավորապես  նույն այդ խրախուսման գործիքների հետ կապված:  Դրա ամենաթարմ օրինակներից է «Լիցենզավորման մասին» օրենքի լրացումները: Ես դրա հետ կապված ունեմ մտավախություն, որ այս նախագիծը և շատ այլ նախագծեր բերվում են Թուրքիայից եկող գործարարների համար, և չեմ բացառում, որ «Լիցենզավորման մասին» օրենքում կավելացվի երկրների և ոլորտների ցանկը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ բացարձակ որևէ պատասխան չեմ ստացել,  թե «Լիցենզավորման մասին» օրենքում նշված ո՞ր երկրներից և ո՞ր գործարարներն են հրաժարվել գալ Հայաստան՝ լիցենզավորման տվյալ խնդրի պատճառով:
Ես իրական մտավախություն ունեմ, որ հայ տնտեսվարողները կարող են պաշտպանված չլինել, ավելի քիչ իրավունքներ ունենալ, քան դրսից, մասնավորապես` Թուրքիայից եկող ներդրողը։

Հարց-Տիկին Ստամբուլյան, այս համատեքստում անդրադառնանք Ձեր բիզնես գործունեությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում այն բավականին քննարկվեց:
Պատասխան-Ես տարիներ շարունակ ստեղծել եմ բարիք իմ երկրի համար՝ նպաստել եմ բիզնեսի տարբեր ճյուղերի զարգացմանը, բազմաթիվ աշխատատեղերի բացման համար հնարավորություններ եմ ստեղծել, իմ ջանքերով և ներդրումով Հայաստանում ներկայացվածություն են ունեցել նոր ավիաընկերություններ, որը խթանել է նաև այդ ճյուղի զարգացմանը, մուլտիպլիկատիվ էֆեկտով բազմաթիվ այլ կազմակերպություններ սնուցվել են այս թռիչքուղիներից, հայ զբոսաշրջիկը հնարավորություն է ունեցել Անթալիայի փոխարեն այլ հանգստի ուղղություններ ունենալ: Իշխանությունը, իմ մտահոգություններին ի պատասխան, որոշեց մոլորության մեջ գցել հասարակությանը՝ ներկայացնելով, թե իբր տարիներ շարունակ ես ՀՀ քաղաքացիներին տեղափոխել եմ Թուրքիա, թռիչքներ եմ կազմակերպել և այլն։ Իմ հիմնադրած կազմակերպություններին թիրախավորելով՝ փորձում էին այդ կերպ թիրախավորել ինձ՝ որպես քաղաքական գործիչ, պատգամավոր:

Իրենց` բոլորիս հայտնի ձեռագրով փորձեցին անգամ մեդիա արշավ կազմակերպել իմ դեմ` հասնելով անգամ կառավարության անդամների ներգրավմանը։ Իմ հիմնադրած ընկերությունները երբեք թռիչքներ չեն իրականացրել դեպի Թուրքիա:

Մշտապես կողմնակից լինելով կոմունիկացիաների հնարավոր բացմանը, դրանց բազմազանությանը, մրցակցային հնարավորությունների ստեղծմանը՝ բնականաբար ևս դեմ չեմ արտահայտվել այդ թվում նաև Թուրքիա իրականացվող թռիչքներին: Միևնույն ժամանակ առաջնահերթ եմ դիտում, որ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցներն իրենց հանգիստը վայելեն այնպիսի երկրներում, որտեղ չեն ունենա անվտանգային և հոգեբանական կոմֆորտի խնդիրներ:

Մեծ վերապահումներ ունեմ, օրինակ, Անթալիա հանգստանալու հարցի հետ կապված՝ առնվազն այսօրվա իրողությունները հաշվի առնելով: Կարծում եմ՝ շատ պարզ է, ինչի մասին եմ խոսում:
Ավելի լայն համատեքստում էապես կարևորում եմ, որ մենք բոլորս, մեր հասարակության յուրաքանչյուր անդամ վերջիվերջո հստակ պատկերացնի, որ հնարավոր չէ բանական մարդը դեմ լինի խաղաղությանը կամ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանին: Բայց այստեղ կա երկու կարևոր հարց.  նախ պետք է կարողանալ տարբերել արժանապատիվ խաղաղությունն անարժանապատիվ խաղաղությունից և երկրորդ՝ պետք է գիտակցել, որ անարժանապատիվ խաղաղության արդյունքը կարող է լինել էլ ավելի կործանարար արհավիրք:

Աղբյուր` Panorama.am
Հորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել