Մոսկվայում հայտնաբերվել է գեներալի դի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Խորոշևսկի մայրուղու տներից մեկում հայտնաբերվել է ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայորի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Խորոշևսկի մայրուղու բնակարաններից մեկում հայտնաբերվել է ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայորի դին։ Նախկինում նա աշխատել է Ռուսաստանի ՆԳՆ դատաբժշկական կենտրոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում»,- ասել է նա։
Տղամարդու դիակը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերել է կինը: Նա պատմել է, որ 1945 թվականին ծնված գեներալը երկար ժամանակ հիվանդ է եղել քաղցկեղով։
Դիակի մոտ հայտնաբերել են անվանական մրցանակի ատրճանակ։ Ինքնասպանության գրություն չի եղել։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



