Կրակոցներ Ստեփանակերտում․ հրաձիգը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:
Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։
Վերջինս բերման է ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



