Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուկրաինան Հայաստանից այնքան էլ «հեռու» չէ...«Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային հանրությունը բախվում է նոր մարտահրավերների, որոնցից մեկն էլ հակամարտությունների թեժացումն է, ինչը նկատելի է տարբեր տարածաշրջաններում։ Բայց շատ կարևոր է դիտարկել այն հանգամանքը, թե այդ կոնֆլիկտների սրացումն ինչպիսի ռեզոնանս կարող է ունենալ թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակով։ Եվ այս տեսանկյունից հատկապես ուշադրության է արժանի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որի հետևանքով լարվել են Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները։

Ռուսաստանը երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ից, որ այդ ռազմաքաղաքական դաշինքը չընդլայնվի դեպի արևելք, և Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չդառնա, իսկ ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն էլ խոսում են այն մասին, թե Ռուսաստանը մտադիր է Ուկրաինա ներխուժել, և այդ նպատակով ՌԴ-ն Ուկրաինայի սահմանների երկայնքով հարյուր հազարից ավելի զորք և մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակել։ Ընդ որում, Արևմուտքը սպառնում է, թե Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու։ Խոսվում է անգամ ամբողջ աշխարհում ֆինանսական գործարքների մասին ֆինանսական հաստատություններին տեղեկություն փոխանցելու հնարավորություն ընձեռող SWIFT համակարգից Ռուսաստանն անջատելու մասին։

Մյուս կողմից էլ՝ Արևմուտքի ճնշումների բեռը թեթևացնելու համար խորանում է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը։ Եվ չնայած ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշում են որդեգրել, այնուամենայնիվ, մի շարք եվրոպական երկրներ, որոնց տնտեսությունները սերտորեն կապված են Ռուսաստանից եկող մատակարարումների, մասնավորապես էներգակիրների ներկրման հետ, շահագրգռված չեն Ուկրաինայի հակամարտության թեժացմամբ։ Եվ խնդրին դիվանագիտական ճանապարհով լուծում տալու հնարավորության դուռը դեռևս փակված չէ։ Սակայն տարբեր վերլուծաբաններ արդեն իսկ ռազմական բախման մեկնարկի հետ կապված ժամկետներ են նշում։

Եվ պատահական չէ, որ մասնագետները ստեղծված իրավիճակը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավտանգավոր իրադրությունը, որը գլոբալ ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում։ Անգամ նշվում է այն մասին, թե Ուկրաինայի շուրջ հակամարտության արդյունքում կարող է փոփոխվել ներկայումս միջազգային հարաբերություններում գործող աշխարհակարգը։ Այսինքն, բացառված չէ, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը գլոբալ փոփոխությունների պատճառ կարող է դառնալ։ Իսկ դրա հետևանքները հատկապես արտահայտված են լինելու Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն ու ամենամտերիմ գործընկերն է։ Սակայն զարմանալին այն է, որ շատերին դեռևս թվում է, թե «Ուկրաինան Հայաստանից հեռու է», և այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեզ հետ կապ չունեն։ Բայց դա միանշանակ այդպես չէ։

Նախ՝ եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն, ապա դրանց ազդեցությունը Հայաստանի համար էական է լինելու։ Իսկ Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից կարող է հատկապես ծանր հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Հայաստանի համար Ռուսաստանը արտահանման առաջատար ուղղություն է, իսկ երբ, օրինակ՝ ռուսական ռուբլու դիրքերը թուլանան, հայ արտահանողները կդառնան ոչ մրցունակ։ Այս մասին օրերս խոսեց նաև ԿԲ նախագահը, բայց, ընդհանուր առմամբ, կարծես թե, իշխանություններին այնքան էլ չի անհանգստացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Հայաստանը միանշանակ պետք է պատրաստ լինի անգամ վատթարագույն սցենարին՝ հաշվի առնելով Արցախյան պատերազմից հետո մեզ համար ստեղծված խոցելի իրավիճակը։ Անհրաժեշտ է ուշադրության արժանացնել հատկապես այն հանգամանքը, որ Անկարան, չնայած ցուցադրականորեն հայտարարում է, որ պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև, այնուամենայնիվ, ակտիվ ներգործություն է ունենում հակամարտության թեժացման համար։ Թուրքիան սեփական արտադրության ԱԹՍներ ու ռազմամթերքի այլ տեսակներ է վաճառում Ուկրաինային, մյուս կողմից էլ դիմում է ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու համար՝ այն պայմանավորելով Ռուսաստանին զսպելու անհրաժեշտությամբ։

Ուստի պատահական չէ, որ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիան շարունակելու է կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած դաշնակցային պարտավորությունները, և դրանում ոչ ոք թող կասկած չունենա: Այլ կերպ ասած՝ Անկարան շահագրգռված է, որ իրավիճակը Ուկրաինայում ընթանա դեպի էսկալացիա, իսկ երբ Ռուսաստանը Եվրոպայում զբաղված լինի և տևական ժամանակ խրվի հակամարտության մեջ, ապա այդ ժամանակ Թուրքիայի ձեռքերը կազատվեն Հարավային Կովկասում։ Իսկ Թուրքիայում պանթուրքական հավակնությունները կրկին վեր են հառնում, որը ցույց է տալիս նաև թյուրքախոս երկրներում ակտիվ ներգործություն ունենալու Անկարայի ջանքերն ու Թյուրքալեզու պետությունների կազմակերպության միջոցով սեփական ազդեցության ընդլայնումը։

Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը տարբեր սադրանքների միջոցով ամեն կերպ փորձում է Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական գործողությունների վերսկսման նախադրյալներ ստեղծել։ Եվ այդ երկրում պարբերաբար խոսվում է ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու անհրաժեշտության մասին։ Պատերազմի ընթացքում Թուրքիան հաջողացրեց անպատիժ կերպով վարձկան ահաբեկիչ գրոհայինների տեղափոխել Արցախ, իսկ ի՞նչն է խանգարելու նրան նման գործելակերպի դիմել նաև այս անգամ։

Մանավանդ որ, չպետք է բացառել, որ ցանկացած պահի թուրքական կողմը կարող է տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը՝ մեզ համար անընդունելի պահանջներ առաջ քաշելով։ Այնպես որ, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չափազանց լուրջ է Հայաստանի համար։ Եվ այս իրադարձությունների նկատմամբ Փաշինյանի ու նրա իշխանության անտարբերությունն ուղղակի տարակուսելի է։ Սա՝ մեղմ ասած:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական