Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեք համոզում. չոր թվերը վաղուց չեն կերակրում մարդկանց. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ.-ի հունվարի մեկից բարձրացան ջրի, փետրվարի մեկից՝ էլեկտրաէներգիայի սակագները, երկու դեպքում էլ այն չի վերաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց համար կոմունալ այս երկու ծառայությունների սակագինը մնաց անփոփոխ: Հնչեց նաև հաջորդ «ավետիսը»:

Հնարավոր է՝ ապրիլից բարձրանա նաև գազի սակագինը, ընդ որում՝ գազ սպառողներն այլևս չեն տարբերակվի ըստ խմբերի, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բոլոր խմբերի համար մեկ միասնական սակագին սահմանել, իսկ գազի գինը հաշվել ըստ կալորիականության: Մի քանի օր է՝ «սոցիալապես անապահով խավ» միտքը դանդաղորեն, քոռ դանակի մեթոդով մանր մասերի է բաժանում ուղեղս, որը երբեմն դադարում է ընդունել այն իրականությունը, որում մեզ փորձում են, մեղմ ասենք, հիմարի տեղ դնել: 2020 թ.-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարեվերջին հրապարակած զեկույցից:

Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թ.-ի համեմատ աղքատության մակարդակը Հայաստանում 0,6 տոկոսային կետով բարձրացել է: Սրա հետ մեկտեղ Հայաստանում բնակչության 0,7 տոկոսը ծայրահեղ աղքատ է: Սրանք պաշտոնական թվեր են, վստահաբար 2021 թ.-ի ցուցանիշները չեն տարբերվելու դրական առումով, հակառակը՝ գուցե անգամ ավելի վատթարանան, քանի որ արդյունքների վրա էլ ավելի են զգացվելու 44-օրյա պատերազմի և համավարակի հետևանքները: Իհարկե, պաշտոնական թվերը հնարավոր է՝ այլ ցուցանիշներ արձանագրեն, գուցե գրանցված աշխատատեղերի հաշվարկներով հերթական ռեկորդները սահմանենք, բայց չոր թվերը վաղուց չեն կերակրում մարդկանց, «հաց և տեսարաններ» հայտնի մտքից վաղուց արդեն միայն տեսարաններն են մնացել, և ցանկացած գիտակից մարդ հասկանում է՝ իր սոցիալական վիճակը գնալով ավելի է վատթարանալու:

Ինչպե՞ս է որոշվում աղքատության մակարդակը: Վիճակագրական կոմիտեն հիմնվում է տարբեր ցուցանիշների վրա, մասնավորաբար՝ որքան գումար է սպառել քաղաքացին ամսվա կտրվածքով: Այս դեպքում 2020 թ.-ին աղքատ է համարվել ամսական 44 482, ծայրահեղ աղքատ՝ 23 828 դրամից քիչ ծախսած անձը: Հրապարակված զեկույցում տարաբնույթ թվեր կգտնեք: Գեղարքունիքում աղքատության ամենաբարձր ցուցանիշն է՝ 48,1 տոկոս, այնուհետև Շիրակի ու Տավուշի մարզերն են 42,9 և 37,5 տոկոսներով: Ամենացածր ցուցանիշը Սյունիքում է՝ 6,1 տոկոս: Սրանք պաշտոնական թվեր են, որոնք գոյանում են տարաբնույթ, երբեմն անհասկանալի հաշվարկների արդյունքում, իսկ իրականությունը միշտ տարբերվում է թվերից:

Իրականության մեջ, որում ապրում է ՀՀ վաղուց արդեն ոչ հպարտ քաղաքացին, ամեն ինչ թանկացել է, քաղաքացին վաղուց արդեն «տուգանքի մատերիալ է», իսկական քաոս է, որից ելքեր գրեթե չեն նշմարվում, իսկ քաղաքացին ուղղակի գոյատևում է: Գնաճ բոլոր ապրանքների պարագայում՝ դեղորայք, բանջարեղեն, մսամթերք, հացաբուլկեղեն, կաթնամթերք, հագուստ, բայց աշխատավարձերը մնում են անփոփոխ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեզ համոզում է, որ անգամ գնաճի պայմաններում սկսել ենք ավելի լավ ապրել: Պարզապես հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է, որ ինքներս չենք զգում, որ ավելի լավ ենք ապրում:

Այն, որ մեր բնակչության ավելի մեծ տոկոսն ընդգրկված չէ աղքատների ցանկում կամ էլ սոցիալապես անապահով չենք համարվում, չի նշանակում, որ չունենք բոլոր «հնարավորություններն» այդ ցանկերից որևէ մեկում հայտնվելու: Փորձենք օրինակով ամեն ինչ հասկանալ: Ասենք, քաղաքացին միջինացված աշխատավարձ է ստանում` 100 հազար դրամ, չունի կողմնակի եկամուտ: Դու ես և քո 100 հազարը: Ի՞նչ ես անում առաջին հերթին գումարը ստանալիս: Ճիշտ է, շտապում ես կոմունալները վճարել: Միջինացված հաշվարկներով այն կկազմի, ասենք, 20-ից 30 հազար դրամ, չեմ խոսում ձմռան ամիսների մասին, երբ ստիպված ես գազի կամ էլէներգիայի համար ավելի շատ վճարել, մտածում ես՝ ավելի լավ է մի երկու-երեք ամիս շատ վճարեմ, բայց հիվանդանոցների դռները չընկնեմ: Հաջորդիվ գնում ես խանութ գնումներ անելու: Նախ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ նպարեղեն, բանջարեղեն, մի քիչ մսամթերք, տնտեսական ապրանքներ, գնումներ կատարելիս առաջնորդվում ես ըստ անհրաժեշտության:

Այսինքն՝ գնեմ այն, ինչի կարիքն ունեմ, հետո արդեն, թե «տակը բան մնա», նոր ուրիշ գնումներ կանեմ: «Յուղ ու բրինձն» առած՝ գալիս ես տուն, նորից հաշվում, թե ինչ ես գնել ու ինչու գումարիցդ գրեթե ոչինչ չի մնացել: Մնացածը պետք է ծախսես ամսվա ընթացքում՝ մինչև հաջորդ աշխատավարձը: Ողջ ընթացքում աղոթում ես Ասկլեպիոսին՝ հունական դիցաբանության բժշկության աստծուն, որ հանկարծ չհիվանդանաս: Նկատեցի՞ք՝ չխոսեցի շոր ու կոշիկ գնելու, ինչ-որ տեղ այցելելու, առավել ևս արձակուրդ գնալու մասին: Միջին աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է մի երկու տարի աշխատի, որ մի երկու շաբաթով արձակուրդ գնա: Սա քաղաքացու մասին է, որը մենակ է ապրում կամ էլ, ասենք, ծնողի հետ, իսկ եթե այս նույն քաղաքացին մանկահասակ երեխա ունի՞ իր խնամքին: Չէ, պարոն Քերոբյան, ոնց հաշվում եմ, միևնույնն է, լավ չենք ապրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան