Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձևաչափ անվտանգության հարցերը քննարկելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։
«Փետրվարի 3-ին գործարկվել է անվտանգության հարցերի քննարկման նոր ձևաչափ՝ Ուկրաինա-ԵՄ-ՆԱՏՕ։ Արտաքին սպառնալիքները շարունակում են միավորել Ուկրաինայի միջազգային գործընկերներին, որոնք պատրաստ են էլ ավելի ամրապնդել Ուկրաինայի ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն դիմակայելու անվտանգության մարտահրավերներին և ռուսական ագրեսիային»,- գրել է Չենցովը Twitter-ի իր միկրոբլոգում։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



