Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2016-ի սեքսուալ աստղագուշակը

ԼԱՅՖ

Աստղագուշակությունն, իհարկե, ճշգրիտ գիտություն չէ, ինպես հանրահաշիվն ու ֆիզիկան, բայց նաև ոչ էլ այնչափ երևութական, ինչպես ալքիմիան։ Հետևաբար, չարժե ամբողջությամբ ապավինել դրան, սակայն առաջարկություններ լսելը օգտակար կլինի։
Հայտնի է, որ կատարյալ զուգընկեր չի լինում, այդուհանդերձ, գոյություն ունեն նրանք, ով ավելի համատեղելի են Ձեր կենդանակերպի նշանի հետ։

Խոյ

Իսկական աշխարհակալ, նվաճող։ Հենց այն ասպետը, ում երազում է կանանց զգալի մասը․ բարի, պարկեշտ ու կրքոտ։ Մի խնդիր կա. Խոյին պետք է ամենը և միանգամից։ Երկար ձգվող սիրախաղը, սիրահետումները, համբույրները լուսնի լույսի ներքո՝ չափազանց ձանձրալի են նրա համար։ Անկողնում Խոյերը նույնքան ազդակային ու հապշտապ են, որ նման են պատանի մի տղայի, ում վերջապես կնոջ մարմնին դիպչելու թույլտվություն են տվել։ Խոյին սովորաբար չի մտահոգում, թե ինչ է զգում կինը, սակայն առաջնակարգ տղամարդու սեփական «ես»-ը բավարարելու համար, Խոյը կարող է շատ երկար, համառ, երբեմն նույնիսկ չափազանց համառ, փորձել հասցնել ընկերուհուն ցնծության։ 
Գայթակղելու ցուցումներ. խնդրեք Խոյին օգնել, և նա չի մերժի։

Ցուլ

Ցուլը խորապես համոզված է, որ սեքսն իր հետ կերջանկացնի ցանկացած կնոջը։ Սակայն իրականում կարող է լինել չափազանց ինքնավստահ։ Այսինքն, ամեն ինչ լավ է. նա կրքոտ է, դիմակայում է «մրցավազքին», բայց նրա մտքով էլ  չի անցնի հարցնել կնոջը՝ իսկ նրան հաճելի՞ է։ Նա համոզված է, որ հաճելի է, այլ կերպ չի կարող լինել։ Բացի այդ, առանձնապես չի «փայլում» երևակայությամբ և օգտվում է միայն մի քանի ավանդական դիրքերից։ Բացի այդ, հաճախ զզվող է, և դա կարող է խանգարել կնոջն ամբողջությամբ զգալ անկողնում սիրո երանգները։
Գայթակղելու ցուցումներ. Համադամասեր է իր ամբողջ էությամբ, այնպես որ համեղ ընթրիք պատրաստեք նրա համար։

Երկվորյակներ

Գրավիչ են և տպավորիչ, սակայն հաճախ հետաքրքրվում են  սեքսով միայն որպես աշխարհը ճանաչելու մի տեսակ։ Անկասկած, սիրահետելու վարպետներ են, սակայն չեն շտապում հայտնվել կնոջ հետ անկողնում, նույնիսկ եթե դուք արդեն մերկացել եք։ Երկվորյակն այնքան կարող է խոսել և պատմել ինչ-որ մի պատմություն, որ մի պահ կմոռանաք, թե ինչու եք այստեղ։ Սեքսում նախընտրում են ամեն ինչ։ Միայն թե ձանձրալի չլինի։ Եվ միգուցե, դուք զարմանաք, սակայն նրանք իրական այլասերներ են, և կնոջ հաճույքը պատվի հարց են համարում։ 
Գայթակղելու ցուցումներ. չափազանց խելացի են, այնպես որ սկզբում փորձեք գայթակղել նրանց ուղեղը։

Խեցգետին

Խեցգետինները գաղափարապաշտ են, այսինքն ամեն բան պետք է լինի սցենարին համապատասխան՝ երեկոյան զբոսանքներ լուսնի տակ, ջերմ գրկախառնություններ և քնքուշ համբույրներ, սիրո խոստովանություն և հետո միայն սեքս։ Իսկ հնարավո՞ր է հակառակը։ Իհարկե հնարավոր է, միայն թե դրանից հետո Խեցգետին ձեզ և իրեն անառակ կհամարի։ Սակայն իրականում նա միայն ձևանում է և հաճույքով նորից ու նորից կրկնի այդ «անառակի դերը», նույնիսկ տարբեր կանանց հետ։ Սեքսի մեջ Խեցգետինը բանիմաց է, համառ և գիտի, թե ինչ է ուզում։ Կանաց կարող է դուր գալ նաև այն, որ նա շատ ժամանակ է նվիրում նախերգանքին, հատկապես կրծքի շոյանքներին։
Գայթակղելու ցուցումներ. ժամադրեք Խեցգետնին որևիցե ջրավազանի մոտ՝ ջուրը  կտրամադրի  նրան ճիշտ գործողությունների։

Առյուծ

Կարծես թե կարիքը չկա ևս մեկ անգամ հիշեցնել այս նշանի մեծամտության և եսասիրության մասին, որովհետև սեքսի մեջ սա կարող է միայն դրական արդյունք տալ։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Առյուծը թույլ չի տա կասկածի տակ դնել աշխարհի լավագույն սիրեկանի մասին իր ունակությունները։ Մյուս կողմից՝ հոգու խորքում նա չափազանց ռոմանտիկ է, ինչը երբեմն խանգարում է նրան ամբողջությամբ բացվել անկողնում։ Ցուցադրել իր ունակությունները նա կկարողանա միայն իրեն համապատասխանող զուգընկերուհուն, որը նրա համար համախոհ չի լինի, սակայն միևնույն ժամանակ կուղղորդի նրան։ Ճիշտ է, ոչ բոլորն են նրան հարմար, չէ որ նա չափազանց ընտրողական է, նույնիսկ այն հարցում, որոնք անձնական բնույթ են կրում։
Գայթակղելու ցուցումներ. Գովեք, հիացեք, միան թե մի շողոքորթեք, և նա ձերն է։

Կույս

Ամեն բան լավ է՝ չհաշված, որ նրանք զզվող են և չափազանց բանական։ Կենցաղում և աշխատավայրում այս հատկանիշները միանգամայն տեղին են, սակայն ինտիմ հարցերում սա օգուտ չի բերում։ Չի օգնում նույնիսկ այս տղամարդկանց վառ երևակայությունը (կարող են զարմացնել նույնիսկ Կարիճներին), որոնք Կույսերը հազվադեպ են գործի դնում կյանքում, քանզի յուրաքանրյուր իրենց քայլը կշռադատված է։ Այսինքն, իմաստ չունի էքստրեմալ,  ծայրահեղ սեքս ակնկալել իրենց հետ։ Իսկ սպիտակ սավանով, հարազատ և մաքուր անկողնու մեջ կարող են թուլանալ և որոշ ժամանակով անջատել ուղեղը, և այդ ժամանակ դուք հնարամիտ և տաքարյուն սիրեկան կունենաք։
Գայթակղելու ցուցումներ. հետաքրքրությամբ և ուշադիր լսեք նրա բազմաթիվ պատմությունները, նույնիսկ ամենաձանձրալիները։

Կշեռք

Կշեռքները անկողնում ուշադիր են ու քնքուշ, սակայն առանց գրավչության սրության։ Պատճառը՝  հոգու խորքում թաքնված կեղծ բարեպաշտությունն է։ Դրա համար եթե ցանկանում եք ինչ որ փորձարկումներ անել, ինքներդ առաջարկեք։ Որովհետև Կշեռքները կլռեն, նույնիսկ եթե յուրահատուկ ինչ-որ բան ցանկանան։ Սակայն եթե նախաձեռնողը դուք լինեք, անչափ շնորհակալ և երջանիկ կլինեն։ Բայց չափից շատ չշեղվեք, համարյա բոլոր Կշեռքները (իրենց էլ անհասկանալի պատճառներով) անկողնային արգելքներ ունեն, որոնց նրաք խիստ հետևում են։
Գայթակղելու ցուցումներ. մի սպասեք, համարձակ արեք առաջին քայլը, օրինակ՝ հրավիրեք նրան երեկոյան զբոսանքի։

Կարիճ

Կարիճը հպարտ կրում է ամբողջ կենդանակերպի սեքս-խորհրդանիշի կոչումը։ Այս կենդանակերպի ներկայացուցիչները իսկապես սիրում են մարմնական զվարճությունները։ Ֆիզիկական մտերմությունը նրանց համար սիրային հարաբերությունների հիմքն է։ Նրանց համար գոյություն չունեն արգելքներ, նրանց չեն վախեցնում ֆետիշները, կամ այն, ինչ որ ուրիշների համար այլասերվածություն կթվա։ Սակայն ուղղակի սեքսը նրանց համար բավական չէ։ նրանք ուզում են տիրանալ ոչ միայն զուգընկերոջ մարմնին, այլեւ հոգուն, սրտին, մտքերին և ժամանակին։ Ուստի, հաշվի առեք՝ այս կարգի կիրքը երբեմն կործանիչ է, սակայն ոչ Կարիճի համար․ սա նրա համար բնական երևույթ է։ 
Գայթակղելու ցուցումներ. վառ դիմահարդարում, խորը դեկոլտե կամ կիպ գրկող զգեստ՝ Կարիճները սիրում են աչքերով։

Աղեղնավոր

Կանանց ֆավորիտ, և այս պատճառով էլ հաճախ կնամոլ։ Ինքնահավան և ալարկոտ, բայց ոչ միշտ՝ երբ տրամադրությունը տեղն է։ Պատրաստ է ջանքեր գործադրել՝ կնոջը հաճույք պարգևելու համար։ Ոգևորված ընդունում է մի ինչ-որ էկզոտիկ վայրում սեքսով զբաղվելու առաջարկը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նա միշտ պատրաստ է տրվել սիրային խաղերին բակում, մեքենայի մեջ կամ ամայի լողափում։ Բայց ի նկատի ունեցեք՝ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները սովորաբար հավատարմությամբ չեն առանձնանում։ Չնայած, կարող են նաև ծայրահեղ լինել և առանց սեքսի կյանք վարել։ 
Գայթակղելու ցուցումներ. ՝ինչ-որ բան առաջարկեք նրան (կարելի է նույնիսկ սաստիկ հետաքրքրաշարժ), որից նա չի հրաժարվի։

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանը շատ հաճախ պասիվ է համարվում։ Դա նրանից է, որ Այծեղջյուրները հանդարտ են և լուրջ, ու ամենևին էլ չեն պատրաստվում ամբողջովին տրվել (ինչպես օրինակ Խոյերը)։ Սակայն եթե դուք հայտնվեք նրա անկողնում, դժվար թե ճանաչեք այդ համեստ երիտասարդին, որի հետ գնացել էիք ժամադրության։ Այնտեղ կբացահայտվի, որ երևակայությունն էլ է տեղում, կիրքն էլ․․․Բայց չարժե հուսալ, որ նա երկար ու համառորեն կփորձի ձեզ դրախտային հաճույք պարգևել։ Այծեղջյուրները շատ հաճախ չափազանց եսասեր են ու վեհության մոլուցքով են տառապում։ Այդ իսկ պատճառով միանգամից ասեք, թե ինչ եք ակնկալում նրանից։
Գայթակղելու ցուցումներ. ցույց տվեք նրան ձեր խելացիությունը, էլեգանտությունը և միանշանակ «ոչ» ասեք գռեհիկ հագուստին։

Ջրհոս

Ջրհոսն այնքան ընկերասեր է և բաց է շփվելու համար, որ երբեմն շատ բարդ է հասկանալ, թե ում է նա իսկապես համակրում։ Նրա հետ մի անկողնում հայտնվելով՝ կրքերի հույս մի ունեցեք։ Իսկ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների դիմակայունությունը կարող է զարմացնել, սակայն չկարծեք, թե նա անընդհատ մտածելու է զուգընկերուհու հաճույքի մասին, քանի որ Ջրհոսների մեծամասնությունը եսասերներ են։ Մի հուսահատվեք, նրանք շատ հեշտությամբ են ընկնում ազդեցության տակ, ուստի չեն մերժի ձեր առաջարկը՝ մի նոր և հետաքրքիր բան փորձելու։ 
Գայթակղելու ցուցումներ. տարբերվեք ուրիշներից հագուստով, ձեր վարքով։ Ջրհոսները սիրում են երևակայական կանանց։

Ձուկ

Հավերժական հոգեկան տառապանքների սովոր Ձկները միշտ սեքսով զբաղվելիս փորձում են մի փոքր դրամա և անձնազոհություն ներդնել։ Այդուհանդերձ, Ձկները ամեն կերպ կփորձեն հասցնել կնոջը ցնծության,  միայն թե կարողանաք նրան անկողին հասցնել, որովհետև Ձկները ակտիվությամբ և համառությամբ չեն առանձնանում։ Սեքսը նրանց հետ մի փոքր ձանձրալի է և սենտիմենտալ։ Եթե Ձկները հասկանան, որ ձեզ նրանց հետ այդքան էլ լավ չէր՝ մեղավորության զգացողություն կունենան բավականին երկար ժամանակ։ Ընդհանուր առմամբ, Ձկները ջանասեր և քնքուշ զուգընկերներ են, որոնց ուղորդել է պետք՝ և հաճույքն ապահովված է։ 
Գայթակղելու ցուցումներ. պարուրվեք գաղտնիության շղարշով. Ձկներին դա գայթակղում է։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Վթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան