Արարատի մարզում բախվել են հարսանեկան արարողության մեկնող UAZ-ն ու Mercedes-ը. 3 երեխա վիրավոր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:
5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:
Վթարի ենթարկվածները մեկնում էին հարսանյաց արարողության մասնակցելու:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



