Ալեն Սիմոնյանը չհայտարարագրված բնակարանի մասին փաստաթուղթ է հրապարակել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի հայրենակիցներ, այսօր մի լրատվական կայք, որն արդեն վաղուց մեծ ջանասիրությամբ փորձում է ինչ-որ անհամապատասխանություններ գտնել իմ ունեցվածքի մեջ, արդեն երկրորդ անգամ է՝ տեղեկություն է հրապարակում մակերեսային հետազոտությունների հիման վրա և հայտնվում է ծիծաղելի վիճակում:
Այսօր կրկին հայտարարել է, թե իբր ես չհայտարարագրված բնակարան ունեմ, իմ այն պարզաբանումից հետո, որ այդ բնակարանը մոտ 6-7 տարի առաջ վաճառվել է, հրապարակվել է ինչ-որ տեղեկանք, ուր պնդվում է, որ ես դեռ հանդիսանում եմ նշված բնակարանի սեփականատերը:
Նշված տեղեկությունը, բնական է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, ինչի վերաբերյալ ապացույցը տեղադրված է ստորև:
Ձեզ եմ ներկայացնում նշված բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը: Պայմանագիրը կնքված է 2016 թվականի մարտի 21-ին և օրենքով սահմանված կարգով վավերացված է նոտարական գրասենյակի կողմից:
Նշված հերթական թերի հետազոտության վերաբերյալ, ինչպես նախկինում հայտարարել եմ, հետամուտ եմ լինելու իրավական գործընթաց սկսելու հարցում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



