Երևան, 05.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ է այս տարի նշվելու Սուրբ Զատիկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի՝ Ս. Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է: Մեծ Պահքը կսկսվի փետրվարի 28-ից: Միջինքը կլինի մարտի 23-ին, Ծաղկազարդը` ապրիլի 10-ին, Ս. Հարությունը` ապրիլի 17-ին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Ռուսական դռոնային հարձակում՝ 2 քաղաքացու մահվան պատճառ Կուպյանցի շրջանում Աշոտ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ կնքել մարտավարական միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագիր Կոտրել են սգո սրահի ապակիները և փորձել գողություն կատարել ՌԴ նախագահը Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին ՉԼ․ ՊՍԺ-ի եւ «Բավարիայի» մեկնարկային կազմերը Հայաստանում էլեկտրական սկուտերների հետ կապված վթարների թիվն աճել է ավելի քան երեք անգամ Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին Ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Պապոյան Կյանքից հեռացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը 2 մարդ զոհվել է, 3-ը՝ հոսպիտալացվել․ Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին մեքենաներ են բախվել 13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու 400 հազար մարդ մեր երկրում աշխատում է, բայց աղքատ է. տնտեսական աճ է պետք Սպանված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ Տիգրան Բարսեղյան․ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարեւոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն Վահագն Խաչատուրյանը և Հունգարիայի նախագահը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները Արցախի ոչ նյութական ժառանգության և թատերական ավանդույթների վերականգնման ճանապարհին Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում․ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ «Արևի մարդիկ». խորեոդրամա ապագայի հանդեպ վստահության մասին՝ ժամանակակից բալետի լեզվով «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ներկա է գտնվել Մոնակոյում ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառմանը (տեսանյութ, լուսանկարներ) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Opel Astra»-ն․ կա 3 վիրավոր Էրիկ Կարապետյանի դստեր շքեղ ծննդյան խնջույքը. լուսանկարներ Այս տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ը Երևանում գրանցվել է ավտոբուսների և տրոլեյբուսների մասնակցությամբ 74 վթար Ուկրաինան Բեռլինում և Կոպենհագենում կբացի սպառազինության արտահանման գրասենյակներ. Զելենսկի Ռուբեն Վարդանյանն ազդարարում է «Ավրորային» իր ակտիվ մասնակցության ավարտը Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը․ ՔԿ Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողը Մահացել է Գերմանիայի ամենատարեց բնակիչը Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում 4 հայ շախմատիստ Աշխարհի գավաթի երկրորդ փուլում է Ոստիկանությունը զգուշացնում է․ նոր սխեմա՝ հանցագործները ներկայանում են որպես ԱԱԾ կամ բանկի աշխատակից Կրկին ու կրկին համոզվում եմ, որ շատ ճիշտ քայլ եմ արել` միանալով «Համահայկական ճակատ» կուսակցությանը և առաջադրվելով ավագանու անդամ․ Զենֆերա ՀովսեփյանՈղբերգական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mercedes» ու «Volga», 1 մարդ մահացել է, 3-ը՝ վիրավորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Նարկոզի ժամանակ 15-ամյա աղջիկ էր մահացել․ ի՞նչ նորություններ կան գործի մասով Ադրբեջանով Հայաստան Ռուսաստանից ցորեն է ուղարկվել Պետք է վերջապես հասկանալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերում գոյություն չունի այսօրվա տեսքով Հայաստան․ Էդմոն ՄարուքյանԿզրկե՞ն Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից. ի՞նչ է որոշել հանձնաժողովը Հայաստանն իրականացնում է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում. ՊԵԿ Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի․ Արտակ Զաքարյան ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԿասեցվել է «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի մասնաճյուղի հանրային սննդի օբյեկտի գործունեություն Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սրտանոթային հիվանդի դեղերն ավելի թանկ են, քան իր ամսական թոշակն է. Հրայր ԿամենդատյանՏաքսու վարորդին փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. ոստիկանները ձերբակալել են երկու անձի